Արամ Սարգսյան

Սարգսյան․ «Ալիևի հայտարարությունից հետո մենք պետք է դիվանագիտական նոտայով դիմենք ՄԱԿ-ին»

156
(Թարմացված է 12:56 05.10.2019)
Քաղաքական գործիչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ Արցախի հարցը պետք է ներկայացվի իրավական տեսանկյունից։
Սարգսյան․ «Մենք պետք է դիվանանգիտական նոտայով դիմենք ՄԱԿ-ին՝ իրավական տեսանկյունից ներկայացնելով Արցախի հարցը»

Եթե Հայաստանը ցանկանում է դուրս գալ Մինսկի խմբից, ապա կարող է ասել վե՛րջ,ավարտում է այս բոլոր անպտուղ բանակցությունները, եթե համարում է, որ պետք է շարունակել բանակցությունները, ապա պետք է ենթարկվի որոշակի կանոնների։ Sputnik Արմենիայի եթերում ասաց Արամ Սարգսյանը` անդրադառնալով Սոչիում կայացած «Վալդայ» ակումբի հավաքի ժամանակ հնչած մի շարք հայտարարություններին։

Ակումբի հավաքի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով քաղաքական գործընթացն արգելակվել է։ Կողմերը հայտարարություններ են անում, որ Արցախը Հայաստան է. դա, Լավրովի խոսքով, չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծելուն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը և հակադարձելով Փաշինյանի հայտարարությանը, ասաց, որ «Ղարաբաղը Ադրբեջանն է»:

«Մենք պետք է օգտվենք այս վիճակից, Ալիևի այդ հայտարարությունից և հրավիրենք իրավական տեսանկյունից բանավեճի։ Մենք պետք է անենք այն, ինչ չենք արել այս 30 տարիների ընթացքում․ ներկայացնենք Արցախի հարցի էությունը՝ բոլոր իրավական ակտերով․ այսինքն՝ ներկայացնենք, որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով»,-ասաց Սարգսյանը։

Այս հայտարարությունների ֆոնին, ըստ Սարգսյանի, Հայաստանն Արցախի հետ համախմբվելու, համաժողով հրավիրելու, համապարփակ փաստաթուղթ ընդունելու և ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացնելու լավագույն հնարավորությունն է ստացել։

«Դիվանագիտական նոտայով պետք է դիմենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, որտեղ մանրամասն պետք է ներկայացված լինի Արցախի հիմնահարցի էությունը իրավական տեսանկյունից»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` եթե դա չանենք, մենք կգնանք դիվանագիտական պարտության, ինչն էլ կբերի ռազմական գործողությունների։

156
թեգերը:
Արամ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանն ու Բաքուն 2–3 ամիս աշխատելու են Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթղթերի վրա. Մամեդյարով
ՀՀ իշխանությունն իր քայլերով ուղղակի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը. Քոչարյան
Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներն է ներկայացրել արտգործնախարարներին
Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով
Դավիթ Գյուրջյան

Ինչու է ՄԻԵԴ–ը մերժել Թովմասյանին ու մյուսներին. դիմումի ճակատագիրն ի սկզբանե վճռվա՞ծ էր

79
(Թարմացված է 21:51 09.07.2020)
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, որն առնչվում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահին ու երեք դատավորներին:
Գյուրջյան. «ՄԻԵԴ-ի կողմից 39-րդ կանոնն առհասարակ կիրառվում է շատ բացառիկ դեպքերում»

Դավիթ Գյուրջյանը վստահեցնում է, որ ՄԻԵԴ-ի որոշման տակ քողարկված իրողություններ փնտրելու կարիք չկա։

ՄԻԵԴ–ը երեկ որոշել է մերժել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 նախկին դատավորների դիմումի այն պահանջը, ըստ որի` պետք է սառեցվեր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործումը։

Գյուրջյանի դիտարկմամբ՝ որոշումը շատ լայն մեկնաբանությունների տեղ չի տալիս, ամեն ինչ պարզ է, որովհետև դիմումատուները ՄԻԵԴ-ից խնդրել էին կիրառել 39-րդ կանոնը, մինչդեռ այդ դիմումի ճակատագիրն, ըստ փաստաբանի, ի սկզբանե վճռված էր:

«ՄԻԵԴ-ը 39-րդ կանոնն առհասարակ կիրառում է շատ բացառիկ դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այնպիսի իրավունքների խախտմանը, որը կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել, օրինակ՝ մահվան ելք, առողջության վնաս, ազատազրկման հետ կապված բացառիկ հարցեր: Նման դեպքերում է, որ ընդունելի է 39-րդ կանոնի կիրառումը, այսինքն՝ դա առնչվում է հրատապ միջանկյալ միջոցներին»,- նշեց փաստաբանը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն պատասխանել է Հրայր Թովմասյանի նամակին

Գյուրջյանի խոսքով՝ մեր ՍԴ-ի պարագայում չկար նման իրավիճակ, հետևաբար ՄԻԵԴ-ը շատ պարզ արձանագրում է արել, ըստ որի՝ չկա կոնվենցիայով պաշտպանվող առանցքային իրավունքի այնպիսի խախտում, որը կառաջացնի անդառնալի հետևանքներ դիմումատուների համար, ուստի մերժել է վերոհիշյալ կանոնի կիրառումը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթ, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։

Փոփոխության համաձայն` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ է արվել, բայց նա շարունակում է աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել:

79
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Սահմանադրական դատարան, Հայաստան, Դավիթ Գյուրջյան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանի գործով ցուցմունք է տվել Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»
ՄԻԵԴ–ը չի մերժել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու խնդրանքը. Սահակյան
Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել
Պողոս Շահինյան

Նոր առաջարկ. վարձով տրվող կամ վաճառվող մեքենաների համար ուզում են տարածքներ առանձնացնել

20
(Թարմացված է 17:59 09.07.2020)
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծին:
Շահինյան. «Վարձու և վաճառքի մեքենաները չպետք է ցիրուցան լինեն քաղաքում՝ այն վերածելով կրպակի»

ԱԺ-ին ներկայացված փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ ՏԻՄ ղեկավարները սահմանեն այն վայրերը, որտեղ թույլատրելի է կայանել վաճառվող կամ վարձույթով տրվող տրանսպորտային միջոցները, սահմանել մեկ ամսվա համար նախատեսված վճարը, որը պետք է մուտքագրվի ՏԻՄ բյուջե: 

Կարմիր գծերն իրենց սպառել են. փորձագետը` Երևանի վճարովի կայանատեղիներից հրաժարվելու մասին

Պողոս Շահինյանն այս նախաձեռնությունը միանաշանակ դրական է գնահատում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք կայանատեղերի հետ կապված լուրջ խնդիր, նույնիսկ կարմիր գծերն են զբաղված, մինչդեռ վարձու և վաճառքի համար նախատեսված մեքենաների կայանատեղերից կարող են օգտվել նրանք, ովքեր կարճ ժամանակով գործ ունեն, բայց մեքենան կանգնեցնելու տեղ չունեն: 

«Եթե մարդն ուզում է իր մեքենան վարձով տալ կամ վաճառել, ապա դրա համար իրոք պետք է լինեն առանձին համապատասխան վայրեր, որոնք պետք է հատկացնի ՏԻՄ-ը և դրանով իսկ լուծի հարցը: Երթևեկության տեսանկյունից այս նախաձեռնությունը նույնպես կունենա դրական արդյունք»,- նշում է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ–ի ղեկավարը:

Շահինյանը նման դեպքերում միշտ կողմ է եղել ապակենտրոնացված մոտեցմանը և ճիշտ է համարում, որ հարցի լուծմամբ անմիջականորեն զբաղվեն հենց տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետև ավելի քաջատեղյակ են իրենց տարածքներին և գիտեն իրենց հնարավորությունների սահմանը: 

«Արտասահմանում նույնիսկ հյուրանոցները, որոնք վարձով տրամադրում են մեքենաներ իրենց հաճախորդներին, ունեն կայանատեղիներ, որոնք սովորաբար գտնվում են կառույցների տակ, կան նաև վարձակալական հիմունքներով աշխատող մասնագիտացված կազմակերպություններ, որոնք նույնպես ունեն առանձին կայանատեղիներ, որոնք չեն խանգարում երթևեկությանը»,- նշում է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ–ի ղեկավարը:

Պողոս Շահինյանի դիտարկմամբ՝ օրենքը պետք է այնպես մշակվի, որ բացառի չարաշահումները:

Եթե անհատը կամ կազմակերպությունն ունի սեփական տարածք, ապա այդտեղ, ըստ նրա, ՏԻՄ-ը չպետք է որոշի, թե ինչպես պետք է կայանվեն մեքենաները, իսկ եթե խոսքը վերաբերում է հանրային տարածքներին, ապա այստեղ ՏԻՄ-ի միջամտությունը տեղին է:

«Կարմիր գծերին» առնչվող օրենսդրական փոփոխությունը լիարժեք և վերջնական չէ. Ղահրամանյան

ՀԿ ղեկավարը, շատերի պես, քաղաքի տարբեր հատվածներում ականատես է լինում վարձու կամ վաճառքի համար նախատեսված և մայթեզրերին կայանված մեքենաների և կարծում է, որ դրանք չպետք է ցիրուցան լինեն քաղաքում՝ այն վերածելով կրպակի:

20
թեգերը:
ավտոմեքենա, Երևան, Ավտոկայանատեղի, վարձ
Ըստ թեմայի
Ո՞ւմ է հետևելու ոստիկանության ծածուկ ծառայությունը. պարզաբանում
Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել
Տուգանքներն ու կայանատեղիները կսպասեն, ԶԼՄ-ներն էլ կարող են շունչ քաշել

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է․ հրշեջներն ավելի քան մեկ ժամ է՝ փորձում են մարել այն

0
(Թարմացված է 00:10 10.07.2020)
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է հրդեհը, որը մարելու համար չորս մարտական հաշվարկ է աշխատում։ Օգնության է հասել նաև քաղաքապետարանի ջրատար մեքենան։

Երևանի Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է, որը երևում է քաղաքի կենտրոնից։ Sputnik Արմենիայի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է կրակի կադրերը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ արդեն ավելի քան մեկ ժամ է` հրշեջները փորձում են մարել կրակը։

«Տեղում չորս մարտական հաշվարկ է աշխատում, Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենան էլ է մոտեցել հրշեջներին», - ասացին ԱԻՆ-ից։

Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»

Աղբավայրում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել նաև անցյալ տարվա մայիսին։

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

0
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Նուբարաշենի աղբավայր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Շիրակի մարզում. երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է
«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել
Հայաստան- Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. բեռնատար է կողաշրջվել