Գրիգոր Նազարյան

Նազարյան. «ԵԱՏՄ շրջանակում արժութային միության ստեղծումը մոտ ապագայի խնդիր չէ»

21
(Թարմացված է 19:05 03.10.2019)
Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին։ Նա մտահոգված է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում գործող տարբեր մեխանիզմներն ու կանոնակարգերը կարող են խոչընդոտել գործընթացի արագ կատարմանը։

Արժույթային միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորման բարձրագույն աստիճանն է, սակայն դրա ստեղծումը մոտ ապագայի խնդիր չէ, որովհետև առաջին հերթին այստեղ մենք գործ ենք ունենալու մակրոտնտեսական քաղաքականությունների կոորդինացման հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանը։

«Կարգավորման տարբեր մեխանիզմներ ու կանոնակարգեր են գործում ԵԱՏՄ անդամ տարբեր երկրներում, թեև օրակարգային հարց է դարձել ֆինանսական շուկայի հայեցակարգը, որը նախանշվել է կյանքի կոչել մինչև 2025 թվականը։ Այն կդառնա ճանապարհային քարտեզ կոնկրետ գործողությունների մեխանիզմներով»,- նշեց Նազարյանը: 

Տնտեսագետի կարծիքով՝ դիտարկումը ցույց է տալիս, որ ֆինանսական ծառայությունների մասով իսկապես բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն, նույնիսկ օրենսդրական դաշտի հետ կապված, ուստի 2025 թվականն էլ իրատեսական չէ: 

Ադրբեջանում անհանգիստ են. Իրանը հետաքրքրված է դեպի Հայաստան երկաթգծի կառուցմամբ

Գրիգոր Նազարյանը գտնում է, որ անկախ ամեն ինչից՝ միասնական արժույթն ինտեգրացիոն միավորման տրանսակցիոն ծախսերի կրճատման հնարավոր աղբյուրներից մեկն է: Օրինակ՝ Հայսաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերություններում էներգակիրների գործարքների ժամանակ գնանշումը կատարվում է դոլարով, մինչդեռ կարող էր կատարվել ազգային արժույթներով, ինչից գոնե Հայաստանը կշահեր: 

Ռոհանիի երևանյան «մեսիջները». ինչ կտա՞ն Հայաստանին «Հյուսիս-հարավ» մայրուղին ու երկաթգիծը

Նազարյանի համոզմամբ՝ միասնական ֆինանսական շուկայի կանոնները բոլորի համար դեռ հավասար չեն:   

 

21
թեգերը:
Շուկա, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
Մարգարյան. «Իրավիճակ է փոխվել, պետությունն ավելի աչալուրջ է»
Պարսյան. «Սոցիալական նպաստների համակարգը չի խրախուսում աշխատանքը»
«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն
Փաշինյանը լավ լուր ունի. Հայաստանի եվրապարտատոմսերի տոկոսադրույքները նվազել են

sys_stories