Արման Պողոսյան

Պողոսյան. «Բոլորը միակարծիք են՝ Հայաստանի ու Ղրղըզստանի մասնաբաժինները պետք է պահպանվեն»

415
(Թարմացված է 22:54 02.10.2019)
Ռուսաստանի առաջարկն ընդհանուր հավանության չի արժանացել, հետևաբար, քննարկումները դեռ կշարունակվեն:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում քննարկված հիմնական հարցերից մեկին, թե ում և որքան է բաժին ընկնում մաքսատուրքերի եվրասիական «ընդհանուր կաթսայից»։

«Բոլորը միակարծիք են այն հարցում, որ Հայաստանի ու Ղրղըզստանի մասնաբաժինները պետք է պահպանվեն: Լավ կլինի, որ այդ հարցին առնչվող պայմանագիրը մինչև տարեվերջ վավերացվի՝ անցնելով ներպետական համաձայնեցումների փուլը»,- նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը:

Արման Պողոսյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հստակեցվեց նաև Բելառուսի մասնաբաժինը, որը կազմում է 0,3 տոկոս: Դա նշանակում է, որ այդքան պետք է Ռուսաստանն ու Ղազախստանը միասին վերցրած՝ զիջեն Բելառուսին, սակայն այդտեղ ծագել է հաջորդ հարցը՝ ինչ չափով պետք է զիջեն: Ռուսաստանի առաջարկն ընդհանուր հավանության չի արժանացել, հետևաբար, քննարկումները դեռ կշարունակվեն:  

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրվեց։

Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով

Նիստին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին մասնակցեցին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում  է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

2019 թվականի նիստին միությունը նախագահում էր Հայաստանը։

415
թեգերը:
Բելառուս, Ռուսաստան, Արման Պողոսյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Ղրղըզստան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոչընդոտները պետք է վերացնել. Լուկաշենկոն նշեց ԵԱՏՄ-ն ուժեղացնելու բաղադրատոմսը
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին
ԵԱՏՄ–ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերին
ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել
Սելֆի միկրոավտոբուսում. ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդների արձագանքը

sys_stories