Շուշան Դոյդոյան

Դոյդոյան. «Տարբեր ատյանների ժամկետանց պատասխանները կազմում են 15 տոկոս»

48
(Թարմացված է 23:52 28.09.2019)
Տեղեկատվության ազատության միջազգային օրվա առթիվ Sputnik Արմենիան զրուցել է  «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանի հետ։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ օրն իր համար շատ կարևոր է ու պատվաբեր, և 2013 թվականից ի վեր նշված կենտրոնը տարաբնույթ միջոցառումներով փորձում է արժևորել տեղեկություն ստանալու իրավունքը և ընդհանրապես օրենքի կիրառումն իրականություն դարձնել կյանքում:  

Շուշան Դոյդոյանն անդրադարձել է նաև գերատեսչությունների կողմից քաղաքացիների հարցումներին պատասխանելու գործելաոճին և նշել, որ իրենք հենց երեկ հրապարակել են հեղափոխությունից հետո ընկած ժամանակաշրջանի արդյունքները և արձանագրել բավականին դրական միտում ամենատարբեր ոլորտներում: 

Գրիգորյան․ «Պատերազմող երկրի տեղեկատվությունը պետք է տարածեն միայն ՊՆ պատասխանատուները»

«Ամենահաճախ հանդիպող խախտումը տեղեկություններ ստանալու հարցումների ուշացած պատասխաններն են: Շատ հաճախ հնգօրյա ժամկետը խախտվում է: Ամեն վեցերորդ, յոթերորդ հարցումը պատասխանը ստանում է ժամկետների կոպիտ խախտմամբ: Եթե զուտ թվերը համեմատենք՝ այս ցուցանիշը 2017թ.-ին կազմում էր 30 տոկոս, իսկ հիմա ժամկետանց պատասխանները կազմում են 15 տոկոս: Դրական միտման հիմքում ընկած է էլեկտրոնային գործիքը, որը կառավարության կողմից գործարկվեց անցյալ տարի: Նման էլեկտրոնային գործիքները հանգեցնում են և՛ ժամանակի, և՛ ռեսուրսների էական խնայողության»,- ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիրը: 

Շուշան Դոյդոյանի փոխանցմամբ՝ իրենք հատկապես արձանագրել են 30-օրյա ժամկետի չարաշահման միտում:

Պետական կառույցները նախընտրում են պատասխանելու համար նախատեսված ժամանակը երկարաձգել, ինչը որոշ դեպքերում դառնում է լիազորությունների չարաշահում, քանի որ չկա երկարաձգման անհրաժեշտություն:

Երկարաձգումը արդարացված է բացառապես այն դեպքում, եթե իսկապես կա լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն: 

Խախտումների մյուս խումբն էլ, ըստ Դոյդոյանի, առնչվում է թերի և շատ ընդհանուր ձևակերպումներով պատասխաններին, երբ քաղաքացու կամ լրատվամիջոցի մի քանի հարցումներին տրվում են կիսատ պատասխաններ կամ մի քանի հարցադրումներից պատասխանում են մեկ-երկուսին:

Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ խախտված իրավունքների վերականգնման մեխանիզմի բացակայությունը նույնպես լուրջ խնդիր է, որովհետև երբ քաղաքացիներն ու լրատվամիջոցները փորձում են վարչական կարգով բողոքարկում իրականացնել, դա անարդյունավետ է լինում: ՄԻՊ գրասենյակն իր հերթին չափազանց ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի լիարժեքորեն ու ամբողջ ծավալով իրականացնի այդ իրավունքի պաշտպանությունը: 

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը ուսումնասիրվում է. Քաղավիացիայի կոմիտե

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիրը ափսոսանք է հայտնում, որ մենք չունենք որևէ մարմին, բացառությամբ դատարանների, որը կիրականացներ խախտված իրավունքի վերականգնման գործառույթ:

48
թեգերը:
Օրենք, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Շուշան Դոյդոյան
Ըստ թեմայի
Տեղեկատվական պատերազմը շատ արագ կարող է տեղափոխվել սահմանագիծ. Աբրահամյան
Փոխանակել տեղեկատվությունն ու փորձը. Կիպրոսի, ՀՀ–ի և Հունաստանի հայտարարությունը
ԱԺ–ն քննարկում է ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համաձայնագիրը. ի՞նչ կապ ունի Բաքուն
Ո՞ւմ է պետք 5 տարի անց ստացված տեղեկությունը. տեղեկատվության մասին օրենքը բացեր ունի

sys_stories