Սուրեն Սուրենյանց

Սուրենյանց. «Եթե իրադարձություններն այս ընթացքով գնան, ապա ՍԴ-ի ճգնաժամը միայն կխորանա»

90
(Թարմացված է 12:16 20.09.2019)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում իր դիտարկումներն է ներկայացրել Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցին։
Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի կարծիքով` շատ կարևոր է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անում է իր քաղաքական քայլը։ Քաղաքագետի խոսքով` նրանք լիարժեքորեն լեգիտիմ քայլ են անում, որովհետև ԱԺ-ի կանոնակարգը նման կարգավորում ենթադրում է։

«Դրանից հետո ՍԴ-ն ինչ կորոշի, անկեղծ ասած, արդեն այնքան էլ էական չէ, որովհետև առաջնային մանդատ ունեցող ինստիտուտի որոշումից հետո ՍԴ-ն, որի նկատմամբ հասարակությունն առանց այն էլ բավականին մեծ անվստահություն ունի, հայտնվելու է բավականին լուրջ իրավիճակում»,- նշում է Սուրենյանցը։

Նրա խոսքով` եթե ՍԴ-ն, ըստ օրենքի, կարող է անտեսել առաջնային մանդատ ունեցող խորհրդարանի հորդորը, բայց այդ դեպքում կարող է հայտնվել ապալեգիտիմացման ավելի մեծ դաշտում։

«Եթե իրադարձություններն այս ընթացքով գնան, ապա ՍԴ-ի ճգնաժամը միայն կխորանա։ Այդուամենայնիվ, ես կարծում եմ, որ ՍԴ-ի ճգնաժամն արդեն ակնհայտ է, և որքան շուտ իրավաքաղաքական լուծումներ գտնեն ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար, այնքան լավ»,-ասում է քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` առանձին դրվագներով ՍԴ-ի ճգնաժամը հաղթահարելն այնքան էլ իրատեսական չէ։

«Ավելի նպատակահարմար կհամարեի, որ կանոնադրական փոփոխություններով լուծվեր գործող ՍԴ-ից ազատվելու և լեգիտիմ հիմքերով նոր ՍԴ ձևավորելու հարցը»,- ընդգծում է քաղաքագետը։

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին փաթեթի 94 էջանոց նախագիծն արդեն պատրաստ է։ Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը վերաբերող փաստաթղթի հարցով հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերին։

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

90
թեգերը:
Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Սուրեն Սուրենյանց, Հայաստան
Ըստ թեմայի
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է
«Փոթորիկ մի բաժակ ջրում». ո՞վ է կազմել Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, և ի՞նչ կապ ունի Elawphant–ը
Քոչարյանի գործով ՍԴ որոշումն ակնհայտորեն ապօրինի էր. Նիկոլ Փաշինյան
Դավիթ Բաբայան

Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին

955
(Թարմացված է 21:04 30.10.2020)
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառում, որ Ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկելու համար ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր:
Բաբայան. «Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ են ներգրավվում»

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնեց, որ այն որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերից, այսինքն լայնածավալ պատերազմ է։

«Հակառակորդը փորձում է մխրճվել մեր պաշտպանության համակարգ, մենք պահում ենք։ Գիշերվանից համառ մարտեր էին ընթանում որոշ հատվածներում։ Հակառակորդը փորձել է հենարան ստեղծել` այնուհետև իր գործողությունները Շուշիի վրա ծավալելու համար, և այդ հենարանը ոչնչացվել է մեր բանակի, տղաների, աշխարհազորի կողմից»,– նշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Բաբայանն անդրադարձավ նաև պատերազմին զուգահեռ ընթացող դիվանագիտական աշխատանքներին։ Իրանի ակտիվացման ու պաշտոնական բանագնաց, ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի` Ժնևում մեկնարկած Մնացականյան–Բայրամով հանդիպմանը նախորդած Բաքու, Մոսկվա, Երևան կատարած այցերի մասին խոսելով` Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց Իրանի հավասարակշռված դերակատարությունը տարածաշրջանում։

Բաբայանի խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է գալիս իր համար օբյեկտիվ տեսակետներից։

«Հասկանալով Իրանի յուրահատկությունը` ներքաղաքական, էթնոքաղաքական, մենք պետք է հասկանանք, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ` նման հակամարտության մեջ պահպանել հավասարակշռված մոտեցում։ Բայց Թեհրանը միշտ էլ այդպիսի մոտեցում ցուցաբերել է. հետևաբար ողջունում ենք Թեհրանի ներգրավումը այդ գործընթացին, որովհետև այդ գործում կապ չունի, որ նա ԵԱՀԿ ՄԽ–ի եռանախագահության անդամ չէ, բայց այնուամենայնիվ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,– ասաց նա։

Բաբայանի խոսքով` դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ ավելի ակտիվ ձևով են ներգրավվում դիվանագիտական, քաղաքական ասպարեզներում։

«Մենք արժևորում ենք ցանկացած հանդիպում և այս հանդիպումը ևս (իրանի բանագնացի – խմբ.)։ Չենք բացառում, որ կարող է լինել մի համաձայնագիր, որ Ադրբեջանը էլի կխախտի, բայց դա կարևոր չէ. կարևորը, որ հանդիպեն, և ցանկացած երկխոսություն իհարկե իր լուման պետք է որ ներդնի խաղաղ կարգավորման գործընթացում»,–հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։

Որքանո՞վ է Արցախի համար ընդունելի Իրանի առաջարկած Իրան–Ռուսաստան—Թուրքիա ձևաչափը. մանավանդ որ Իրանը թերագնահատել է ԵԱՀԿ ՄԽ–ի անցած երեք տասնամյակների գործունեությունը։

Արցախի նախագահի խորհրդականը հիշեցրեց`մենք երբևիցե դեմ չենք եղել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին։

«Միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այս ձևաչափի ներքո։ Հիմա էլ ենք կարծում։ Բայց հաշվի առնելով խորքային փոփոխությունները տարածաշրջանում` իսկապես խորքային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` Թուրքիան է մտել խաղի մեջ, Թուրքիան ներխուժել է Անդրկովկաս, և կարելի է ասել` Ադրբեջանի դեպքում անշլյուսի պես բան է տեղի ունեցել, ոնց որ ֆաշիստական Գերմանիայի և Ավստրիայի միջև։ Սա նոր իրականություն է, և Թուրքիան կամավոր դուրս չի գալու տարածաշրջանից` դա բոլորի համար պետք է պարզ լինի։ Այս իրավիճակում, երբ Թուրքիան է ներխուժում և նույնպես ուզում է դերակատարություն ունենալ, բնական է, որ Իրանն էլ պետք է նման դերակատարություն ունենա։ Ես չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր` հարցերը քննարկելու համար։ Ժամանակը ցույց կտա` ինչպես է զարգանում այդ ամենը»,– ասաց Բաբայանը։

«Ցավոտ փոխզիջումների» մասին հարցին պատասխանելով` նա կրկին մատնանշեց դիվանագիտական աշխատանքների և ժամանակի հանգամանքը. «Այս պահին մենք տանում ենք արյունալի մարտեր, և խոսել ցանկացած քաղաքական բաներից պետք է միայն պատերազմի ավարտից հետո։ Ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները` ում համար ցավոտ, ում համար ոչ պակաս ցավոտ` ցույց կտա ժամանակը»։

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահին, սակայն, կա երկու գերխնդիր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք Արցախը և կանգնեցնենք պատերազմը։

955
թեգերը:
առաջնագիծ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Շուշի, Դավիթ Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ
Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց
Դավիթ Տոնոյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի թեման
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

186
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

186
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши

Շուշին այս պահին հայտնվել է թշնամու հրթիռային կայանքների թիրախում

0
(Թարմացված է 14:44 31.10.2020)
Առավոտյան Ստեփանակերտն է հրթիռակոծվել, կեսօրին` Մարտունի և Մարտակերտ քաղաքները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Շուշին  հայտնվել է թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

«Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»«–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ծառայությւոնը հայտնում է, որ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։
Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքներն են հրթիռակոծվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020