Лусине Аракелян

Առաքելյան․ «Ռուսական դասարանում երեխան կարող է սովորել, եթե գոնե 5 տարի սովորել է ՌԴ-ում»

103
(Թարմացված է 22:33 16.09.2019)
Օտարերկյա քաղաքացիները, երկքաղաքացիություն ունեցող անձինք և ազգային փոքրամասնությունները կարող են հանգիստ սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարաններում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում սովորողների ընդունելության և փոխադրման, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիություն չունեցողների՝ Հայաստանում ռուսական դասարաններ ընդունվելու կարգի մասին։

Ըստ Առաքելյանի՝ օտարերկյա քաղաքացիները, երկքաղաքացիություն ունեցող անձինք և ազգային փոքրամասնությունները կարող են հանգիստ սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարաններում։

Դպրոցականների քննական թեստերը թարգմանվել են ռուսերեն. ԳԹԿ–ն կատարել է խոստումը

«Եթե ՀՀ քաղաքացի է և, օրինակ, Ռուսաստանում սովորել է 3 տարի, վերադարձել է Հայաստան ու ուզում է սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարանում, ապա ունի այդ հնարավորությունը 1 տարի։ Սա պայման է. ադապտացիոն շրջանն անցկացնելու նպատակով երեխան կանցնի ինտենսիվ հայերեն, այնուհետև կվերադառնա հայկական դասարան»,–ասում է Առաքելյանը։

Փոխնախարարը նաև հավելում է, որ դեր է խաղում այն, թե որ կիսամյակին է վերադառնում երեխան Ռուսաստանից։

«Պայմաններից մեկը հետևյալն է` եթե օտարերկրացի չեն, գոնե 5 տարի պետք է սովորած լինեն ռուսերեն ուսուցմամբ դասարանում կամ Ռուսաստանում ռուսական դասարանում»,–ասում է Առաքելյանը։

Փոխնախարարը նշում է, որ այդ պայմանն 1-ին և 2–րդ դասարանցիներին չի վերաբերում, և երեխան վերադառնալով՝ նստում է հայկական դասարան. դա սկսում է տարածվել 3–րդ դասարանից։

103
թեգերը:
Ռուսաստան, երեխա, Հայաստանում ռուսական դասարաններ, դպրոց, Լուսինե Առաքելյան
Ըստ թեմայի
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն
Երևանյան դպրոցներից մեկում ռուսերենի ինտերակտիվ դասարան է բացվել
Փաշինյանի ռուսերենն ու Մեդվեդևի կատակը. ինչպես շատերը կերան «կուտը» և ճանճից փիղ ծեփեցին
Ինչպես էր աֆրիկացին Երևանում ռուսերենով բանաստեղծություն կարդում Մոսկվայի մասին. տեսանյութ

sys_stories