Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Օրենքի փոփոխությունը կարող է հանգեցնել բանկային տվյալների արտահոսքի»

49
(Թարմացված է 18:54 13.09.2019)
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է «Քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին։

 

Անընդունելի կամ առնվազն խնդրահարույց  է, որ օրենսդրական նոր փոփոխությամբ երկու պաշտոնյաներ` դատախազը կամ նրա տեղակալն են արտոնում բանկային տվյալների հասանելիությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Մարգարյանի խոսքով` նման պրակտիկա հիմնականում սկանդինավյան երկրներն ունեն, չնայած օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, քանի որ բավականաչափ մեծ թվով ակտիվներ են թալանվել, յուրացվել և այլ անձանց անուններով դուրս բերվել երկրից կամ էլ փոխանցվել են ուրիշ հաշիվների վրա, և այս շղթան դժվար է բացահայտելը, եթե չկան լծակներ։ 

«Կա ռիսկ, որ օրենսդրական փոփոխություններից հետո որոշակի փուլում կարող են հանգեցնել բանկային միջոցների արտահոսքի, ավելի խճճել կծիկը, բայց նախաքննական մարմինները նրա համար են, որ թացը չորից տարբերեն»,–ասաց  Մարգարյանը։ 

Տնտեսագետի կարծիքով` պետք է այնպես անել, որ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցները, որոնք դարձել են բանկային հաշիվներ, տեղի անտեղի չդառնան հասանելի և չօգտագործվեն հատկապես քաղաքական նպատակներով։ 

Ծխողները դժգոհ կլինեն. ծխախոտի վաճառքը սահմանափակող օրինագիծը հավանության արժանացավ

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Կառավարությունը  ընդունեց ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում, և ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում» առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, և դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։

Պարսյան. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն անատամ է»

49
թեգերը:
բանկային գաղտնիք, Օրենք, տնտեսագետ, Ատոմ Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խաչատրյան․ «Մենք պետք է պահանջենք, որ պետությունն անընդհատ հաշվետվություն տա»
Աճ կա. Հայաստանի տնտեսության զարգացումն արագանում է, գնաճն ու արտաքին պարտքը` նվազում
Արդյունք կտա՞ նպաստների վերաբերյալ նախագիծը. տնտեսագետի կարծիքը. տեսանյութ
Մարգարյան. «Օրենքի փոփոխությունը կարող է հանգեցնել բանկային տվյալների արտահոսքի»

sys_stories