Սուրեն Պարսյան

Պարսյան. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն անատամ է»

57
(Թարմացված է 21:05 10.09.2019)
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մեծ աղմուկ հանած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին ու նշել, որ այդ մեխանիզմը նորություն չէ, սակայն հնարավոր չէ, որ այն ինքն իրենով գործի:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն իրագործելու համար անհրաժեշտ է ունենալ եկամուտների հայտարարագրման ինստիտուտ: Այսինքն՝ x կամ y տնտեսվարողը, ով գույք է ձեռք բերել, նա պետք է հայտարարագրի այն՝ ֆիքսելով եկամուտի աղբյուրները: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Եթե օրինակ ոմն մեկը որոշել է 100 մլն դրամի չափով գույք ձեռք բերել և որևէ պարտավորություն չունի, որպեսզի ցույց տա այդ գույքի ծագման աղբյուրը, և եթե սույն օրենքով իր վրա դրվի այդ պարտավորությունը, ապա նա կարող է ասել, որ այդ գույքը մեկ ուրիշից ձեռք է բերել որպես պարտք: Այս դեպքում մենք չենք կարող վերահսկել իրական եկամտի աղբյուրը, քանի որ չունենք եկամուտների հայտարարագրման ինստիտուտ»,- նշեց Պարսյանը: 

Տնտեսագետի կարծիքով՝ այստեղ կարևոր է նաև վաղեմության ժամկետն ու պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց տարանջատումը, ինչպես նաև կապիտալի արտահոսքի վտանգը: 

ԱԺ փոխնախագահի նկատմամբ վարույթ է հարուցվել

«Սույն նախագծի միջոցով մենք չենք կարող այն անձանց, ում գույքը ձեռք է բերվել ապօրինաբար, տարաբնույթ սև մեխանիզմների միջոցով, լիարժեքորեն բերել օրինական դաշտ»,- համոզված է նա: 

Սուրեն Պարսյանը գտնում է, որ իշխանությունն,  ըստ էության ցանկանում է նման օրենքով նաև քաղաքական հարց լուծել ՝ փորձելով բավարարել հանրության այն հատվածի սպասելիքները, ովքեր ցանկանում են նախորդ իշխանության և նախկինների հետ կապ ունեցող տարբեր տնտեսվարողների ունեզրկված տեսնել:

Վստահության գինը նոր Հայաստանում. ո՞վ և որքա՞ն կվճարի

«Բայցևայնպես մեխանիզմները բավական թույլ են, և իշխանությունը, մեծ հաշվով, իր նպատակին չի հասնի ու դրանով միայն մեծ աղմուկ կբարձրացնի»,- ասաց Պարսյանը։

Պարսյանի խոսքով`  նախագծի ընդունվելու դեպքում այն կլինի անատամ օրենք: Մեխանիզմներն, ըստ էության, բավարար չեն, որպեսզի պետությունն ապացուցի, որ տվյալ անձն ապօրինաբար է ձեռք բերել իր գույքը: 

Հայաստանի համեստ պաշտոնյաները. Փաշինյանի նախարարներից ոմանք տուն չունեն

57
թեգերը:
Անշարժ գույք, հայտարարագրում, նախագիծ, տնտեսագետ, Սուրեն Պարսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քաղաքացիները թափանցիկություն են պահանջում մեզանից, իսկ մենք` նրանցից. վարչապետ
Հիմա ի՞նչ. վեթինգ, միտինգ, թե «նաթհինգ», թեպետ եղածից հետո երևի միայն՝ «ուեդդինգ»
Թուրքիայից Հայաստան ներկրել են առանց հայտարարագրման. ԱԱԾ պարզաբանումը
Հայաստանում բոլո՞րը կհայտարարագրեն իրենց եկամուտները. պարզաբանում է ՊԵԿ ղեկավարը
Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին

sys_stories