Իվետա Տոնոյան

Տոնոյան. «ԲՀԿ խմբակցության համար ամառն աշխատանքային է եղել, օրինագծերի մշակման առումով՝ բեղուն»

40
(Թարմացված է 16:43 05.09.2019)
Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ ամռան ամիսները լիարժեք աշխատանքային են եղել ԲՀԿ խմբակցության համար, մշակվել են բազմաթիվ նախագծեր, որոնք կներկայացվեն սեպտեմբերի 9-ին սկսվող ԱԺ աշխատանքային նստաշրջանում:

Թեպետ ԲՀԿ խմբակցության առանձին պատգամավորներ մի քանի օրով մեկնել են հանգստի, բայց խմբակցությունում աշխատանքային պրոցեսը չի դադարել: Sputnik Արմենիային այս մասին ասաց Իվետա Տոնոյանը։ Այդ աշխատանքային վիճակի մասին է վկայում այն, որ ԱԺ հենց առաջիկա քառօրյայի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մշակած կամ համահեղինակած բազմաթիվ նախագծեր կներկայացվեն քննարկման:

ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով. «Ժողովուրդ»

«Նախագծերի մի մասը կառավարությունը մերժել է, և արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն` այդ նախագծերը մերժվում են նաև համապատասխան հանձնաժողովներում: Բայց կանոնակարգի համաձայն, այնուամենայնիվ, անգամ այդ մերժված նախագծերին անդրադարձ կատարվելու է ԱԺ լիագումար նիստի աշխատանքների ընթացքում»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Իհարկե, կան նաև չմերժված, հանձնաժողովներում հաստատված նախագծեր: Այդ շարքից, որպես օրինակ, Իվետա Տոնոյանը նշեց գործընկեր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրինագիծը, որը հաստատվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Այդ նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կենդանիներին խոշտանգելու համար:

ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

40
թեգերը:
Իվետա Տոնոյան, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Նոր հեղափոխությա՞ն սպասել, թե՞ նոր հնչեղ ձերբակալությունների
«Իմ քայլի» անդամը պահանջում է ԱԺ–ից վռնդել Գևորգ Պետրոսյանին. ինչո՞ւ են տղամարդիկ զայրացել
Բիզնեսը հարկել նախապե՞ս, թե՞ հետո. պատգամավորները նոր առաջարկ են ներկայացրել

sys_stories