00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ենոքյան. «Տարիներ շարունակ ասում էինք այդ մասին, բայց լսող չկար»

© Photo : Facebook / Tehmine YenoqyanТегмине Енокян
Тегмине Енокян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գնդեվազի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որն առնչվում էր Ամուլսարի իրավիճակին։
Թեհմինե Ենոքյան. «Տարիներ շարունակ ասում էինք այդ մասին, բայց լսող չկար»

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տեսակետն առ այն, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել, նորություն չէ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թեհմինե Ենոքյանը։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցը քննարկվել է կառավարությունում. Փաշինյանը հանձնարարական է տվել

«Ես ունեմ երկու դատական գործ ընդդեմ նախորդ և ներկա կառավարության՝ ի դեմս էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունների: Վաղուց եմ նշել, թե հատկապես որ հոդվածներով կարող է ՇՄԱԳ-ը ճանաչվել ուժը կորցրած: Նոր երևան եկած բոլոր էկոլոգիական հանգամանքների պարագայում, եթե հին ՇՄԱԳ-ը իրավական հիմքերով ճանաչվում է ուժը կորցրած, ապա ընկերությունն ինքն է որոշելու՝ իրականացնելու է նոր ՇՄԱԳ, թե ոչ: Մենք վաղուց դրա մասին ասել ենք, ցավոք, լսող չկար»,- ասաց նա: 

Ենոքյանի խոսքով` եթե այսքան ժամանակ իրենք դատարանում են, կարող էին, չէ՞, գոնե մեկ անգամ հարցնել, թե ո՞ր հոդվածն են վիճարկում: Դատարան դիմած անձինք շատ լավ գիտեն, թե ընդերքն օգտագործելու մասին որ հոդվածն է խախտվել, ջրային ռեսուրսների որ հոդվածն է անտեսվել, և այդ խախտված հոդվածներով առնվազն կարող էին ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել: 

Քննչական կոմիտեն «Էլարդից» պահանջել է պայմանագրով չնախատեսված եզրահանգումներ

«Ի՞նչ է, հիմա շրջակա միջավայրի նախարարությունը պետք է նո՞ր բան մոգոնի, որպեսզի եղած ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչվի այսքան թերություններով հանդերձ: Ի վերջո նորությունները նշանակում են, որ շատ բան ներառված չի եղել նախկին ՇՄԱԳ-ում, իսկ դա իր հերթին ենթադրում է նոր քրեական գործերի հարուցում նախկին պաշտոնատար անձանց դեմ, մինչդեռ նոր ի հայտ եկած հանգամանքներն իրավաբանորեն չեն գնահատվել և նոր քրեական գործեր չեն հարուցվել»,- ասում է Ենոքյանը:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ է որոշվել Ամուլսարի հարցի քննարկմանը. Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հայտնում

Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ շահագրգռված ընկերությունն ու բնապահպանության նախարարության նախկին ղեկավարությունը խախտել են ՀՀ մի շարք օրենքներ: Ըստ Ենոքյանի՝ վերջինս մեղավոր է կրկնակի, որովհետև թերություններով լի ՇՄԱԳ-ին տվել է դրական եզրակացություն: 

«Դժվարանում եմ գնահատել, թե ինչու է վարչապետը հենց նոր որոշել, որ պետք է մնացած գերատեսչությունները նույնպես կարծիք արտահայտեն, երբ անցյալ տարի իր հանձնարարականով հանքարդյունաբերական ոլորտին առնչվող աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի կազմում ընդգրկվել էի նաև ես ու շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները: Մենք մոտ վեց ամիս աշխատեցինք այդ խմբի շրջանակներում, կազմեցինք բազմաթիվ տարաբնույթ փաստաթղթեր, տեսագրեցինք ամբողջ գործընթացը: Ամբողջ աշխատանքները համակարգում էր ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը: Բոլոր փաստաթղթերը փոխանցվել էին կառավարությանը և վարչապետի աշխատակազմին: Մի օր չեղավ, որ կանչեին ու ասեին, որ 8-9 եզրակացություն եք տվել, ինչի՞ մասին են դրանք: Հիմա նո՞ր են հիշել, որ կարևոր գերատեսչությունները պետք է կարծիք արտահայտեն»,- տարակուսում է Ենոքյանը:

«Չի՛ կարելի դուխով ոչինչ չանել». Կարեն Քոչարյան

Գնդեվազի բնակիչը հիշեցնում է` հայաստանյան գիտնականների դիրքորոշումների մեծ մասն ամրագրված է եղել իրենց աշխատանքային խմբի փաստաթղթերում: Պարզապես անհրաժեշտ էր ջանք գործադրել և անցած մեկ տարվա ընթացքում ծանոթանալ դրանց բովանդակությանը:                

Լրահոս
0