Տրդատ Սարգսյան

Սարգսյան. «Ամուլսարի հարցում իմ դիրքորոշումը չի տարբերվում կառավարության դիրքորոշումից»

518
(Թարմացված է 18:20 02.09.2019)
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Ամուլսարի հանքի շահագործման մասին իր տեսակետն է արտահայտել։ Ի պաշտոնե, մարզպետը համերաշխություն է հայտնում կառավարությանը։

«Քանի որ ես կառավարության ներկայացուցիչն եմ մարզում, իմ դիրքորոշումը չի տարբերվում կառավարության դիրքորոշումից»,-հստակեցնում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Սարգսյանը հիշեցնում է կառավարության տեսակետը` եթե կան խնդիրներ  ու վտանգներ, ապա հանքը չի շահագործվելու։

«Չնայած նրան, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ժամանակին գումարներ է տրամադրել Ամուլսարի շրջակա համայնքներին, այդուհանդերձ, կառավարությունը մարդկանց առողջությունն ավելի է կարևորում»,-վստահեցնում է մարզպետը։

Մարզպետը նշում, որ բնակիչները հիմնականում միակարծիք են, որ եթե հանքը սպառնում է շրջակա միջավայրին, ապա այն չպետք է շահագործվի։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։Օգոստոսի 14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Ջերմուկցիների կարծիքը չեն հարցրել. նախկին մարզպետն Ամուլսարի մասին գաղտնիքներ է բացում

Դրանից հետո հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաններն ավելի մեծ թափ հավաքեցին։ Բնապահպան ակտիվիստները հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ արդեն օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության որոշ անդամներ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ««Էլարդի» հետ Skype-կոնֆերանս ունեցան, որից հետո հայտարարվեց, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։

Ամուլսարի հանքշահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած «Էլարդի» փորձագետները հայտարարել են, որ ուսումնասիրությունն արվել է 2016թ–ին կազմված ՇՄԱԳ–ի ու «Լիդիան»–ի ներկայացրած փորձաքննությունների հիման վրա։

518
թեգերը:
ՀՀ կառավարություն, Ջերմուկ, Տրդատ Սարգսյան, Լիդիան, Ամուլսար
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (76)
Ըստ թեմայի
Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»
Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

sys_stories