00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Մեր ընտրությունների որակը կախված չէ տարբեր սուբյեկտների հետաքրքրությունից»

© Sputnik / Hayk PetrosyanТигран Абраамян
Тигран Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 8-ին Արցախի մոտ 230 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Աբրահամյան. «Մեր ընտրությունների որակը որևէ կերպ կապված չէ դիտորդների կամ տարբեր այլ սուբյեկտների հետաքրքրությունից»

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է օգոստոսի 16-ին մեկնարկած քարոզարշավի և արցախյան ՏԻՄ ընտրությունները դիտարկելու` Հայաստանի գործադիրի որոշման մասին։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան

Որպես կարևոր առանձնահատկություն` Աբրահամյանը նշում է, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հայտ ներկայացրած թեկնածուները հիմնականում ապաքաղաքական դեմքեր են։

«Չնայած` տարբեր քաղաքական ուժերի կողմից թեկնածուներին աջակցելը, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվածների քարոզարշավն անցնում է հենց այն տրամաբանության մեջ, որ թեկնածուների հիմնական մասն ապաքաղաքական անձինք են»,-նկատում է Արցախի նախագահի խորհրդականը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, մոտ 2 շաբաթ ընթացող ընտրարշավի ժամանակ թեկնածուներն օգտագործում են առկա գրեթե բոլոր տեխնոլոգիաները, ակտիվ են սոցիալական ցանցերում։

«Ընդհանուր առմամբ, մթնոլորտը շատ հանգիստ ու հանդարտ է, ինչը մշտապես բնորոշ է Արցախին և արցախյան ընտրություններին»,-ընդգծում է Աբրահամյանը։

Արցախի նախագահի խորհրդականը կարծում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում կշարունակվեն ու կգերազանցվեն նախորդ տարիների դրական ավանդույթները։

«Մեր ընտրությունները մշտապես անցել են միջազգային բոլոր չափանիշներին համահունչ, եղել են նաև միջազգային դիտորդներ, եղել են կազմակերպություններ, որոնք եկել են և շատ ավելի խորը դիտարկում են իրականացրել, այնպես որ, մեր ընտրությունների որակը որևէ կերպ կապված չէ դիտորդների կամ տարբեր այլ սուբյեկտների հետաքրքրությունից»,-ասում է նա։

Грант Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիք-Շահնազարյան. «Այս պահին Արցախում տեղի են ունենում 2 միմյանց հակասող գործընթացներ»

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ օրինական ընտրությունների անցկացումն առաջին հերթին պետք է Արցախին, ինչի համար ջանք չի խնայվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախի մոտ 230 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Արցախցիներն այդ օրն ընտրելու են նաև Ստեփանակերտի քաղաքապետին։ Մայրաքաղաքում առաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու։

Քոչարյանը, ընտրությունները և Արցախ հանձնողները․ լու՞րջ եք ասում
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի քան 33 միլիոն դրամ տրամադրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին՝ դիտարկելու համար Արցախի ընտրությունները։ Այդ որոշումը միանշանակ չընկալվեց ո՛չ Երևանում, և ո՛չ էլ Ստեփանակերտում։

Լրահոս
0