Սուրեն Պարսյան

Պարսյան. «Կա լուրջ ստվեր, ինչը զգալի է բենզալցակայանների և դիզվառելիքի շուկայում»

62
(Թարմացված է 12:56 27.08.2019)
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերին։

Դրանցից մեկի արդյունքում տուգանվել է վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը։ Տնտեսագետը ողջունելի է համարում ՊԵԿ–ի կողմից հարկային ու մաքսային վարչարարության բարելավմանն ուղղված ցանկացած դրսևորում, ինչի արդյունքն են նաև այս տարվա ընթացքում լրացուցիչ հավաքագրումները։

«Այդ համատեքստում տրամաբանական է, որ պետեկամուտների կոմիտեն պետք է ավելի խստացնի օպերատիվ վերահսկողությունն` առանց փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքում»,-նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Լավ երևույթ է, որ ՊԵԿ-ը հայտնաբերում է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման խախտումների 70 դեպք։

«Միանշանակ է, որ կա լուրջ ստվեր, ինչը զգալի է մասնավորապես բենզալցակայանների և դիզվառելիքի շուկայում»,-նկատում է տնտեսագետը։

Պարսյանի խոսքով` թեև ունենք ստվերի որոշակի կրճատում, սակայն չկա մրցակցության բարելավում։ Հիշեցնենք` Պետական եկամուտների կոմիտեն մոտ երկու միլիոն դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը` առանց փաստաթղթերի ապրանք մատակարարելու համար: Վերջին երկու ամսում ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման խախտումների 70 դեպք, որոնց համար ընդհանուր տուգանքը կազմել է շուրջ 50 միլիոն դրամ:

62
թեգերը:
գազ, բենզին, «Ֆլեշ» ընկերություն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

sys_stories