Կարեն Բաղդասարյան

Բաղդասարյան․ «Լարսում գոյացած հերթերը վրացական կամրջի վերանորոգման պատճառով են»

34
(Թարմացված է 18:08 18.11.2019)
«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է Վերին Լարսում առաջացած հերթերի պատճառը։

Ըստ Բաղդասարյանի՝ ռուսական կողմի սահմանափակման նպատակը վրացական կողմում ավելորդ հերթերի կուտակումից խուսափելն է։

«Լարսի հսկիչ–անցակետի մոտ գոյացացած հերթերը պայմանավորված են վրացական տարածքում կամրջի վերանորոգման աշխատանքներով»,-ասում է Բաղդասարյանը։

Երբ կամրջի պլանային աշխատանքները ավարտվեն՝ իրավիճակը մի քիչ կթեթևանա, սակայն պետք է հաշվի առնել, որ վրացական կողմում ճանապարհի խոշոր վերանորոգում է ընթանում և դա տևելու է մի քանի օր։

«Նրանք սինխրոն աշխատում են, որպեսզի վրացական կողմում ավելորդ հերթեր չառաջանան, ինչը կխոչընդոտի շինարարական աշխատանքներին»,–ասում է Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով` հերթի մեջ կանգնած են նաև «Սպայկա» ընկերության ավտոմեքենաները և նույնպես որոշակի դժվարություններ ունեն, ինչպես և բոլորը։

Կամուրջը գտնվում է վրացական հսկիչ–անցակետից ոչ հեռու` Կոբի հատվածում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել, որ  «Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթնողումը ժամանակավոր սահմանափակվել է. մի քանի օր բեռնատարները կարող են սահմանը հատել միայն ժամը 10։00- 13։00-ն  ընկած հատվածում:

34
թեգերը:
«Սպայկա» ՍՊԸ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Վերին Լարս, Հայաստան

sys_stories