Դատական վարույթն անորոշության մեջ է հայտնվել ոչ թե Քոչարյանի, այլ`դատարանների մեղքով։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը։
«Եթե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ու նրան հեռացրել են գործից, ապա պետք է շատ արագ դատավոր նշանակեին, նիստ հրավիրեին ու կալանքի հարցը լուծեին, սակայն դա չի արվում»,–նշեց նա։
Ըստ փաստաբանի` եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, հետևաբար, լուծումը պետք է բխի ելնելով ազատության կանխավարկածից։ Այս դեպքում միակ լուծումը դա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով։
«Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է. անձին չի հետաքրքրում գործը Վճռաբեկում է, թե` Վերաքննիչում, սա վերաբերում է պետության ռեսուրսներին»,–ասեց Ղազարյանը։
Քոչարյանի գործը կվերսկսվի՞. այն 1-2 օրվա ընթացքում կուղարկվի Առաջին ատյանի դատարան
Նրա խոսքով`եթե կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախվտում են մարդու իրավունքները։
«Ցանկացած պահին, եթե անձը անորոշության մեջ է, օրենքը պետք է հստակորեն կարգավորի ժամկետը»,– ասաց փաստաբանը։
Ըստ Ղազարյանի` արդեն երկու ամիս է` դատական քննությունը սկսելու և կալանքի ժամկետը երկարացնելու որոշում կա, մինչդեռ այս պահին դատական քննությունը կասեցված է։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կամ դրա հավելվածը երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին կուղարկվի առաջին ատյանի դատարան, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել նոր քննության։ Սակայն առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, հետևաբար Գրիգորյանը չի կարող քննել Քոչարյանի գործը:
Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին իրանական կողմը թաքուն լավատեսությամբ փորձեց արձանագրել, որ այդ ընտրությունների արդյունքում ԱՄՆ–Իրան հարաբերություններում որոշակի ջերմացում և բարելավում կնկատվի, և Վաշինգտոնը կհրաժարվի այն թշնամական քաղաքականությունից, որ վերջին տասնամյակներին վարում է Իրանի նկատմամբ, սակայն միջազգայնագետը վկայակոչեց միջազգային հարաբերությունների փորձը, ըստ որի` ԱՄՆ–ի յուրաքանչյուր նախագահի ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
«Բայդենի այն հայտարարությունները, որ իրենք կվերանայեն Թրամփի վարած քաղաքականությունը և Իրանի հետ կապված որոշակի զիջումների, թուլացումների կգնան, արվեցին քարոզարշավի ժամանակահատվածում ընտրազանգվածին իր կողմ ներգրավելու համար, որովհետև ԱՄՆ–ն Իրանի հետ կապված ունի շատ լուրջ ծրագրեր»,– նշեց միջազգայնագետը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան
Բալասանյանի կարծիքով` մի կողմից առկա է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հուսադրող հայտարարությունն ու թաքուն լավատեսությունն առ այն, որ միգուցե կարող է ինչ–որ բան փոխվել ԱՄՆ–ի քաղաքականության մեջ, բայց մյուս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձավոր Արևելքում այն գործոնն է, որն ընդդիմանում է ամերիկյան աշխարհաքաղաքականության ամբողջ ծավալով իրականացմանը։
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` բավականաչափ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացնի ԱՄՆ–ն, որովհետև այնպես է ստացվել, որ տարածաշրջանային գործընթացները շղթայական փոխկապակցվածության տրամաբանություն են ձեռք բերել հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությամբ տարբեր խնդիրներում։
«Ականատես ենք լինում, որ մի հակամարտության գոտում, որտեղ այս երկու երկրները հարաբերվում են, կա շահերի զիջում, բայց մեկ այլ հակամարտության գոտում նոր ակնկալիքների դաշտ է բացվում։ Այդ առումով կարելի է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխգործակցությունը դիտարկել Սիրիայի և Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում։ Անկարան Սիրիայում զիջեց, բայց արցախյան խնդրում Ռուսաստանի հետ հասավ համաձայնության»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի կարծիքով` Թուրքիան շատ լավ կարողանում է օգտագործել իր առավելություններն ու կարևորությունը տարածաշրջանային բոլոր աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում և միաժամանակ հասկանում է, որ ԱՄՆ–ի համար կարևոր երկիր է, ու օգտագործում է կարևորության հանգամանքը, զուգահեռաբար Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ–ից, ուստի վերջինս իր հերթին ձգտում է օգտագործել նաև այդ հանգամանքը, աշխարհագրական դիրքը, իսկ Եվրոպայի հետ հարաբերվելիս Թուրքիան փորձում է օգտագործել սիրիացի միգրանտների հետ կապված ճգնաժամը։
«Իսկ արդեն Բայդենի վարչակազմի հետ աշխատանքների առումով Թուրքիայում, բնականաբար, արդեն իսկ լրջորեն նախապատրաստվել են և անգամ որոշակի դիրքավորում են ստանձնել։ Եթե նկատել եք, առնվազն վերջին մեկ ամսվա կտրվածքով Թուրքիան թուլացրել է իր նախկին հավակնոտ և ապակայունացնող դերակատարումը գրեթե բոլոր հակամարտային գոտիներում, փոխել է հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ և խոսում է սահմանները բացելու, համատեղ ձևաչափեր ստեղծելու մասին»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է դրական, կառուցողական միջավայր ձևավորել, որպեսզի այդ հիմքերի վրա սկսի բանակցություններն ու հետագա աշխատանքներն ԱՄՆ–ի հետ, բայց չպետք է մոռանալ, որ Էրդողանի կառավարության քայլերը մեծ հաշվով կրում են կարճաժամկետ, իմիտացիոն բնույթ։
Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը
Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ: