Վարդան Մելիքյան

Մելիքյան. «Անտառային հրդեհները կանխարգելելու համար շատ կարևոր է մարդկանց իրազեկումը»

201
(Թարմացված է 17:55 13.08.2019)
Մարդիկ չեն պատկերացնում, որ մեկ ծխախոտով կարող են վնաս տալ բնությանը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է «Արևիք» ազգային պարկի տարածք ներթափանցած հրդեհի, դրա պատճառած վնասների և Ստեփանավանի անտառներում տեղադրված սենսորային սարքերի մասին, որոնք միտված են կանխարգելելու ապօրինի անտառահատումները։

«Հրո ճարակ դարձած տարածքում կային 100 տարեկանից բարձր գինիներ ու դրանց վերականգնումը բարդ է, սակայն այն կիրականացվի տարիների ընթացքում»-նշում է շրջակա միջավայրի նախարարի տեղակալը։

Ըստ պաշտոնյայի, նման իրավիճակներում մարդկանց իրազեկումը կարևոր է ու չի բացառվում, որ հրդեհի բռնկման պատճառ լինի մարդկային գործոնը։

«Հայանտառի» տնօրեններից մեկին ծեծել են ապօրինի անտառահատում անողները. նա հիվանդանոցում է

«Մարդիկ չեն պատկերացնում, որ մեկ ծխախոտով կարող են վնաս տալ բնությանը»,–ասում է Մելիքյանը։

Փոխնախարարի խոսքով` ինստիտուցիոնալ մակարդակով, ՄԱԿ–ի հետ համատեղ, մշակվում է անտառային հրդեհների տեղեկատվական համակարգը։

«Դա թույլ կտա արբանյակային և հիդրոմետից ստացված տվյալներով կանխատեսել հրդեհավտանգության աստիճանը բավականին մեծ ճշտությամբ, արդյունքում իրականացնելով ճիշտ կառավարում»,-մանրամասնում է Վարդան Մելիքյանը։

Կացինդ բեր, գլխովդ տամ. խառնաշփոթ իրավիճակ` Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի բաժնում

Ինչ վերաբերում է Ստեփանավանի անտառներում տեղադրված սենսորային սարքերին, որոնք պետք է կանխարգելեն ապօրինի անտառահատումները` շրջակա միջավայրի նախարարի տեղակալը նշում է, որ ծրագիրը փորձնական է և դեռ պետք է հասկանալ` որքանով է տեխնոլոգիան իրատեսական և որքանով` տնտեսապես իրագործելի։

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը

201
թեգերը:
Անտառ, հրդեհ, Վարդան Մելիքյան