Վահրամ Սահակյան

Սահակյան. «Ես մինչև հիմա հավատում եմ հեղափոխությանը, ուրախանում և ուշաթափվում եմ»

1725
(Թարմացված է 16:27 11.08.2019)
Ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, արձակագիր, կինոռեժիսոր, դերասան Վահրամ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին։
Սահակյան. «Ես մինչև հիմա հավատում եմ հեղափոխությանը, ուրախանում և ուշաթափվում եմ»

Եթե ժողովուրդն է ընտրել իշխանությանը, դա նշանակում է,  որ իշխանությունը հենց ժողովուրդն է։ Քննադատել իշխանություններին, նույնիսկ բարի կերպով, նշանակում է քննադատել դարավոր լուսապայծառ ժողովրդին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գրող, բանաստեղծ, թատերագիր,արձակագիր, կինոռեժիսոր, դերասան Վահրամ Սահակյանը։

«Ես մինչև հիմա հավատում եմ հեղափոխությանը, ուրախանում և ուշաթափվում եմ, քանի որ դա ժողովրդական հեղափոխություն էր»,-ասաց նա։ 

Վահրամ Սահակյանի խոսքով`իշխանությանը միշտ էլ ընտրել է ժողովուրդը, պարզապես այս անգամ ընտրությունները եղել են առանց ընտրակաշառքի։

«Այն մարդիկ, որոնք նախկին իշխանությանը ընտրել են կաշառքով, թող մտքներով  չանցկացնեն, որ կարող են լավ ապրել, քանի որ աշխարհում գոյություն ունի մեղսագործություն հասկացողությունը»,–ասաց Սահակյանը։

Ըստ Սահակյանի՝ նման քայլի գնացող մարդու սերունդները նույնիսկ չեն կարողանա լավ ապրել, քանի որ չեն  ունենան ո՛չ ներքին և արտաքին ազատություն, ո՛չ բարեկեցություն, ո՛չ էլ կկարողանան օգտվել քաղաքակրթության պտուղներից։

 

1725
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», բանաստեղծություն, դերասան, գրող, Վահրամ Սահակյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱրտԲոքս. Վահրամ Սահակյան
Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար. Թոխատյանը դառնացած է
Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց
Դավիթ Սանդուխչյան

Beeline-ի վաճառքը հայաստանյան աշխատաշուկայի համար նպաստավոր չէ. Սանդուխչյան

51
(Թարմացված է 03:09 13.07.2020)
Տեղեկատվության և հեռահաղորդակցության մասնագետ, իրավաբան Դավիթ Սանդուխչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Beeline ընկերության վաճառքին և այդ գործարքի հետ կապված հանգամանքներին: 
Սանդուխչյան. «Beeline-ի վաճառքից հետո կապի ոլորտում մրցակցության առումով էական փոփոխություն չի լինի»

Տեղեկատվության և հեռահաղորդակցության մասնագետ, իրավաբան Դավիթ Սանդուխչյանը լինելով ազատ շուկայական հարաբերությունների և ազատ մրցակցության կողմնակից՝ միշտ համարել է, որ ընկերության սեփականատերն իրավունք ունի վաճառել ցանկացած գույք և ակտիվներ՝ իհարկե, հաշվի առնելով նաև հանրային շահերը, հետևաբար պետք է դրական գնահատել Հայաստանում սեփականության իրավունքի ազատ իրականացումը: 

«Beeline-ը միջազգային հոլդինգ է, մի ընկերություն, որը գործում է աշխարհի տարբեր երկրներում: Նման ընկերությունների գործունեությունը Հայաստանում դրական է, որովհետև նրանք բերում են նորամուծություններ՝ փորձելով համապատասխանեցնել իրենց գործունեությունն այն ստանդարտներին, որոնց սովոր են, սակայն Հայաստանի իշխանություններն այդքան էլ հետևողական չեն վերոհիշյալ ստանդարտների կիրարկմանը, կիբերանվտանգությանը, շահառուների իրավունքների պաշտպանությանը հետևելու հարցերում, ինչն, իրոք, մտահոգիչ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Սանդուխչյանի համոզմամբ՝ երկրորդ խնդիրն առնչվում է 5G ձևաչափին, որը միայն հեռանկարում է և մոտակա ժամանակում չի իրագործվի: Ըստ նրա՝ մասնավոր ընկերության համար շատ ավելի դժվար է զարգացնել ցանցերը Հայաստանում, քան միջազգային մեծ հոլդինգների համար, որովհետև հսկա ընկերություններն ունեն մեծ ռեսուրսներ թե՛ գումարի ներգրավման, թե՛ այլ տեխնոլոգիական մեծ ընկերությունների հետ բանակցելու տեսանկյունից: 

«Ամենամեծ մտահոգությունը կապված է կորպորատիվ մշակույթի և կանոնների հետ, երբ կապի ընկերությունները վաճառվում են օտարերկրյա հայտնի հարթակներում, սակայն չեն հետևում բորսայի կանոններին: Beeline-ի վաճառքը հայաստանյան աշխատաշուկայի համար նպաստավոր չէ»,- նշեց իրավաբանը: 

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

Անդրադառնալով ներհայաստանյան կապի օպերատորների մրցակցության խնդրին՝ Սանդուխչյանն ընդգծեց, որ դեռ հայտնի չէ, թե ով է լինելու Beeline-ի հետ կապված գործարքի վերջնական շահառուն, միայն ենթադրվում է, որ կարող են լինել Ucom-ի նախկին մենեջերներն ու մասնակի բաժնետերերը, սակայն, ըստ նրա, մրցակցության առումով ոլորտում էական փոփոխություն չի լինի, եթե հետագայում նոր համակենտրոնացումներ տեղի չունենան:

51
թեգերը:
UCom ընկերությունը, Հայաստան, Beeline Armenia
Ըստ թեմայի
Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան
Վարչապետը ստացել է Beeline-ի աշխատակիցների նամակը. ի՞նչ է մտադիր անել նա
«Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Եսայանը Beeline–ի աշխատակիցներին հեռացնելու միտք չունի
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
Անի Սամսոնյան

Քաղաքական թեժ աշուն է սպասվում․ ո՞ր դեպքում ԼՀԿ-ն կպահանջի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

51
(Թարմացված է 16:05 12.07.2020)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է շրջանառվող լուրերը, թե ԼՀԿ-ն առաջիկայում պահանջելու է Արայիկ Հարությունյանի հաժարականը:
«Չի բացառում, որ ԼՀԿ-ն կպահանջի Արայիկ Հարությունյանի հրաժարականը». մանրամասնում է Սամսոնյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի փոխանցմամբ՝ տեղեկությունները, որ իրենք պահանջելու են որոշ նախարարների հրաժարականը դեռևս վերջնական չեն։ ԼՀԿ-ն պարզապես մեկ հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը և առնչվում են կրթության ոլորտի բարեփոխումներին:

«Հարցադիմումին նախարարությունն արդեն պատասխանել է, բայց դրա քննարկումը կլինի սեպտեմբերին, և դրանից հետո հասկանալի կլինի Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով համավարակի պայմաններում կառավարության գործունեությունը քննող հանձնաժողովի հետագա գործունեությանը՝ Սամսոնյանն ընդգծեց, որ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով և կազմը կձևավորվի սեպտեմբերին։ Պատգամավորի խոսքով՝ աշխատանքներին կարող է խոչընդոտել միայն իշխանությունը, այսինքն՝ իշխող ուժը կարող է և չհամագործակցել իրենց հետ այդ հարցում կամ էլ փորձ անել այլ մեթոդներով խոչընդոտել հանձնաժողովի գործունեությանը:

«Մենք գիտենք, թե որ ոլորտների վերաբերյալ պետք է արվեն կոնկրետ հարցումներ, ում պետք է կանչենք քննարկումների, այս պահին աշխատում ենք մեթոդաբանության ամբողջական պլանի վրա և գիտենք նաև, թե ինչի ենք ուզում հասնել: Իսկ երբ գիտես, թե որն է քո նպատակը, ոչ մի խոչընդոտ չի կարող քեզ կանգնեցնել»,- նշեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստանին» նոր մանդատ չեն տա. ԿԸՀ–ն մերժեց Մարուքյանի դիմումը

Սամսոնյանը վկայակոչում է ԱԺ-ում ձևավորված վատ պրակտիկան, երբ ընդդիմության կողմից ներկայացված քննիչ հանձնաժողովի գործունեությունն իշխանությունը տապալեց, ինչպես եղավ իրենց մի նախաձեռնության հետ հունվարին, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմն այդպես էլ չձևավորվեց մեծամասնության տապալման պատճառով: Այդուհանդերձ, Սամսոնյանը հուսով է, որ այս հանձնաժողովի հետ նման բան չի պատահի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանական թևի պատգամավորները որոշ հայտարարություններով փորձում են վարկաբեկել դեռ չձևավորված հանձնաժողովը:

Անդրադառնալով ԼՀԿ-ի հասցեին վերջին շրջանում հնչած քննադատություններին և կոշտ գնահատականներին՝ Սամսոնյանն ընդգծեց, որ իրենք, որպես քաղաքական երրորդ և մաքուր ուժ, միշտ եղել են քննադատությունների թիրախում, սակայն իրենց դեմ վերջին շրջանում իրականացվում է կոնկրետ տեղեկատվական խուժանություն է իրականացվում և՛ նախկինների, և՛ գործող իշխանության կողմից:

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը

Ըստ նրա՝ այդ վարքագիծն ունի շատ պարզ բացատրություն. նախկինները ցանկանում են զբաղեցնել ԼՀԿ-ի տեղը, որովհետև միայն ԱԺ-ում ընդդիմություն լինելով հնարավոր կլինի գալ իշխանության, այլ խողովակ չունեն, քանի որ սպառել են ժողովրդական վստահությունը, իսկ ներկաները՝ ԼՀԿ-ին համարում են լուրջ մրցակից: Պատգամավորի համոզմամբ՝ իրենք այն ուժն են, որին չեն կարող վախեցնել՝ նույնիսկ օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնք ըստ էության անբարոյական են:   

51
թեգերը:
Հրաժարական, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյանը տարակուսած է. ԱԺ մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը
Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին
«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին
Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

192
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

192
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական