Հովհաննես Խուդոյան

Խուդոյան․ «ՄԻԵԴ-ի գնահատականը հիմք կլինի Քոչարյանի գործն ավարտելու համար»

59
(Թարմացված է 13:42 08.08.2019)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շարունակելու  է դիմել ՄԻԵԴ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՄԱԿ–ի հանձնաժողով։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Քոչարյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին։

Պաշտպանի խոսքով` ՄԻԵԴ–ի  որոշումը` առաջնահերթ քննարկել Քոչարյանի գործով դիմումը` սպասելի էր: Կարելի էր ենթադրել, որ հրատապություն պետք է լինի: 

«Կարծում եմ՝ ՄԻԵԴ-ը կարճ ժամկետում կտա իրավական գնահատկաններ, որոնք հիմք կլինեն գործն ավարտելու համար»,–ասել է Խուդոյանը։

Հովհաննես Խուդոյանը նշել է, որ առանձին հարցերով ևս պաշտպանական խումբը շարունակելու  է դիմել ՄԻԵԴ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՄԱԿ–ի հանձնաժողով։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ ստացել է ՍԴ դիմումը։ ՄԻԵԴ-ը Սահմանադրական դատարանին տեղեկացրել է, որ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված դիմումը կքննարկվի առաջնահերթության կարգով։

Պաշտպանների գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

Հնարավոր է` նաև ՄԱԿ դիմեն. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին հետագա քայլերի մասին

59
թեգերը:
Սահմանադրական դատարան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Դատարան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Հովհաննես Խուդոյան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ կտա Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ որոշումը ՍԴ–ին. բացատրում է պաշտպանը
Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից մեկ տարի է անցել. ինչ է արվել այս ընթացքում
Ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել. Քոչարյանը չի մտափոխվել
Իշխանությունը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը. Ռոբերտ Քոչարյան
Մելիքյան. «Ճնշումը դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա՝ կոնկրետ Քոչարյանի գործից բխող ճնշում էր»

sys_stories