Դավիթ Բաբայան, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ

Բաբայան. «Ադրբեջանը խեղաթյուրում է Նիկոլ Փաշինյանի ելույթը»

675
(Թարմացված է 22:26 06.08.2019)
Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը և վստահեցրել, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն խեղաթյուրված է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

«Այն միացման գաղափարը, որի վրա շեշտը դրել էր վարչապետն իր  ելույթում չի կարող նշանակել արցախյան պետականության ապամոնտաժում։ Դա մեր իղձերի, մեր գաղափարների, հուզական ազգային արժեքների ներքո տեղավորվող գաղափար է։ Դա չի նշանակում, որ արցախյան պետականությունը ապամոնտաժվում է, և սա քննադատելով Ադրբեջանը ասում է` տեսնում եք` խախտվում են բոլոր բանակցային ձևաչափերը։ Ադրբեջանը, պարզապես, ինչպես միշտ, այլ տեսակետից է նայում այդ գործընթացին և խեղաթյուրում Փաշինյանի խոսքերը»,- ասաց Բաբայանը։։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի «ագրեսիվ ելույթ» արտահայտությանը` Արցախի նախագահի խոսնակը նշեց, որ Ադրբեջանը չի կարող խոսել ագրեսիայի մասին, քանի որ դա այն պետությունն է, որը մարդասպանին հերոսացրեց։

«Ադրբեջանը երևի մոռացել է իր ելույթները, որ թեյ է խմելու Շուշիում, մոռացել է, որ Սաֆարովին հերոսացրեց։ Դա ագրեսիա չէ՞ր, ֆաշիզմ չէ՞ր, իսկ այն, որ նշվում է` Արցախը բացառիկ արժեք է, ագրեսիա՞ է»,- նշեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի`«օկուպացված տարածքները» վերադարձնելու չդադարող հայտարարություններին, նա կոչ արեց հնարավորինս շուտ հաշտվել այդ տարածքները կորցնելու մտքի հետ, քանի որ «նացիզմն ու ֆաշիզմը» ապագա չունեն։

Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` նշելով, որ «ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը»:

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

Նախօրեին Ստեփանակերտում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը թվարկել էր այն խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել էր, որ չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է, և վերջ»։

675
թեգերը:
Ադրբեջան, Դավիթ Բաբայան, ելույթ, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Բադալյան. «Վարչապետի խոսքերը հիշվելու են մեկ շաբաթ, այլ ոչ թե 31 տարի»
Սուրենյանց. «Վարչապետի հայտարարություններն ու արցախյան ելույթը պետք չէ հակադրել»
«Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը». նախագահի ուղերձը

sys_stories