Գոհար Իսկանդարյան

Իսկանդարյան. «Դա կարելի է կոչել «սև ցուցակ», այդ ցուցակում է նաև Զարիֆը»

39
(Թարմացված է 19:42 02.08.2019)
Իրանագետի խոսքով`Մոհամմադ Զարիֆը մինչ «սև ցուցակում» հայտնվելը ԱՄՆ-ի դեմոկրատների լրատվամիջոցներով բարձրաձայնում էր Իրանի տեսակետներն ու այլ խնդիրներ, որոնք իր երկրում ի հայտ են եկել Թրամփի իշխանության տարիներին:

Արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի, հոգևոր առաջնորդների և այլ գործիչների ակտիվների սառեցումը ԱՄՆ կողմից Իրանի համար ավելի շատ հոգեբանական ճնշման գործիք էր: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«ԱՄՆ-ն բոլոր հնարավոր պատժամիջոցները, որ կարող էր կիրառել Իրանի նկատմամբ արդեն իսկ արել է, և նոր բան գտնելը պարզապես դժվար է»,- նշեց նա։

Իրանագետի խոսքով`Մոհամմադ Զարիֆը մինչ «սև ցուցակում» հայտնվելը ԱՄՆ-ի դեմոկրատների լրատվամիջոցներով բարձրաձայնում էր Իրանի տեսակետներն ու այլ խնդիրներ, որոնք իր երկրում ի հայտ են եկել Թրամփի իշխանության տարիներին:

«Ներկայում Զարիֆը ԱՄՆ մեկնելուց առաջ պետք է փաստացի անցնի այլ ընթացակարգ, և այն արտոնությունները, որ ուներ, այլևս չեն գործելու»,-նշեց Իսկանդարյանը:

Վարդանյան. «ԱՄՆ-ն ճնշում է մեր կառավարությանը. պետք է ակտիվ քաղաքականություն վարել»

Հիշեցնենք` ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ Իրանի որոշ գործիչների, այդ թվում` Մոհամմեդ Զարիֆին ներառել են մի ցուցակում, որը բացի հաշվների սառեցումից, նաև այլ սահմանափակումներ է նախատեսում։  Զարիֆն իր հերթին ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների հայտարարել էր, որ  աշխարհի որևէ երկրում ֆինանսական գործարքներ չունի և կիրառված պատժամիջոցները իր համար որևէ հետևանք չեն ունենա:

39
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Վարդանյան. «ԱՄՆ-ն ճնշում է մեր կառավարությանը. պետք է ակտիվ քաղաքականություն վարել»
ԱԽ քարտուղարը խոսել է իրանական «լրտեսական ֆիլմի» երևանյան կադրերի մասին
«Մեղմ ուժը» կդառնա ազգային անվտանգության նոր ռազմավարության բաղադրիչը. Արմեն Գրիգորյան
«Լրտեսական խաղեր» Հայաստանում. Իրանն ու ԱՄՆ–ն պայքարում են չեզոք տարածքում

sys_stories