Սուրեն Սուրենյանց

Սուրենյանց. «Հանրային քաղաքական քննարկումների դիսկուրսը ծանրաբեռնված է կեղծ օրակարգով»

47
(Թարմացված է 00:06 28.07.2019)
Մենք հաճախ քննարկում ենք ոչ թե երևույթները, գործընթացն ու խնդիրները, այլ այս կամ այն անձին, ինչն, անշուշտ, ազդում է քննարկումների որակի վրա:

Սահմանադրությունն ուղղակիորեն թույլ չի տալիս, որ երկրի նախագահն անմիջական մասնակցություն ունենա ներքաղաքական գործընթացներին, դրա համար էլ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի կիսում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին վերջին ուղերձի համար մեղադրողների կարծիքը:

«Լիազորությունների առումով կան բազմաթիվ սահմանափակումներ, և նախագահն այդ իմաստով տալիս է օբյեկտիվ գնահատական՝ ճիշտ մատնանշելով իր լիազորությունների շրջանակը: Յոթ քաղաքական ուժերի հայտարարության և նախագահի ուղերձի միջև չեմ ուզում ուղղակի կապ տեսնել:

Նախագահն ավելի համապարփակ գնահատական է տվել: Ըստ էության, նա արձանագրել է, որ պետք է ձեռնպահ մնալ թիրախային և անձնավորված քննարկումներից: Մյուս կողմից, ուղերձը տողատակով հասցեագրված է կառավարությանը», -նշում է քաղաքագետը:

Սուրենյանցը համամիտ է ուղերձի այն ձևակերպմանը, ըստ որի՝ նպատակից բացի կարևոր է նաև ճիշտ գործիքակազմի ու մեթոդների ընտրությունը: Այսինքն՝ նախագահը հորդորում է, որ քննարկումներն ավելի որակյալ հարթություն տեղափոխվեն: Հորդորը հավասարապես վերաբերվում է քաղաքական կյանքի բոլոր դերակատարներին՝ թե՛ կառավարությանը, թե՛ այն ուժերին, որոնք քննադատում են կառավարությանը՝ միևնույն ժամանակ թիրախավորելով նախագահին:

«Հայաստանում այսօր կան քննարկումներ գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, բայց հանրային քաղաքական քննարկումների դիսկուրսը ծանրաբեռնված է կեղծ օրակարգով: Բացի այդ, քննարկումների նշաձողը որակի առումով շատ ցածր է: Նախագահի ուղերձի հիմնական մեխը հենց դա է: Երկրորդ՝ նախագահը կոչ է անում դուրս գալ անձնավորված քննարկումների դաշտից, որովհետև մենք հաճախ քննարկում ենք ոչ թե երևույթները, գործընթացն ու խնդիրները, այլ այս կամ այն անձին, ինչն, անշուշտ, ազդում է քննարկումների որակի վրա»,- համոզված է Սուրեն Սուրենյանցը:

Եվ վերջապես՝ միասնության խնդիրը: Քաղաքագետի կարծիքով՝ երկրում չեն կարող լինել որակյալ քննարկումներ, եթե դրանք ուղեկցվում են բարիկադային տրամադրությամբ:  Նախագահի ուղերձն այդ առումով ուղղված է թե՛ կառավարությանը, որն իր ղեկավարի շուրթերով հաճախ է գունաբաժանում քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների, թե՛ այսպես կոչված նախկին համակարգի ներկայացուցիչներին, ովքեր սովոր են ամեն ինչ գնահատել ու վերլուծել միայն սև գույնով:

Ռուսաց լեզվի դասավանդման շուրջ աղմուկը քաղաքականացված կեղծ օրակարգ է

47
թեգերը:
ՀՀ կառավարություն, ընդդիմություն, Իշխանություն, Նախագահ, Արմեն Սարգսյան, Սուրեն Սուրենյանց
Ըստ թեմայի
Մենք քիչ ենք, բայց մեզ ընդդիմություն են ասում. ԼՀԿ-ն կհսկի Փաշինյանի ամեն մի քայլը
Օսիպյանը մարտական է, կամ ինչ է լինում, երբ հանցավոր աշխարհը և իշխանությունը միաձուլվում են
Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը
Բախում Իջևանում. ինչ են ուզում իշխանությունն ու փայտի միջոցով փող վաստակող մարդիկ
Եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, այս իշխանությունը կտապալվի. Սարգսյան

sys_stories