Սամվել Զաքարյան

Զաքարյան․ «Ապօրինի դեղորայքի հայտնաբերումը մեր երկրում անհանգստացնող է»

72
Միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի տնօրեն Սամվել Զաքարյանը վստահեցնում է, որ Հայաստանի նման փոքր երկրում դժվար է ապօրինի դեղորայք բերել ու աննկատ վաճառել։ Նա այս թեմայով խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Սամվել Զաքարյան

Սամվել Զաքարյանը նշում է, որ Հայաստանում դեղորայքի ապօրինի վաճառքով զբաղվողները շատ արագ կհայտնաբերվեն։

«Ապօրինի դեղորայքի հայտնաբերումը մեր երկրում անհանգստացնող է»,- ասել է Զաքարյանը։

Նրա խոսքով` դեղորայքի շուկայում ավելի անհանգստացնող է այն հանգամանքը, որ Վրաստանից Հայաստան անգամ տաքսու և ավտոբուսի վարորդների միջոցով են հայտնի դեղեր ներթափանցում։ Վրաստանում դեղորայքը գրեթե կրկնակի էժան է։

Զաքարյանը նշում է, որ ավելի դժվար է պայքարը ժամկետանց դեղորայքի պարագայում․ նման դեղերի վաճառքը կախված է դեղատան աշխատողի և տնօրենի բարոյականությունից։ Սպառողները գնելուց առաջ պետք է անպայման ստուգեն ժամկետը՝ խուսափելու համար առողջության համար վտանգ ներկայացնող ժամկետանց դեղերից։

Ներդրողների դափնին կկանաչի՞. Տավուշում դեղի հումքի և համեմունքի արտադրություն կհիմնեն

Հիշեցնենք, որ երեկ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես՝ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

ԱԱԾ–ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել

 

72
թեգերը:
Դեղատուն, Դեղ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի կառավարությունը փրկում է քաղաքացիներին դեղերի համար նոր հերթերից
Կառավարությունը փորձում է նվազեցնել դեղերի գները. Փաշինյանի հանձնարարականը
Երկրում շրջանառվող դեղերի որակը վերահսկելու նոր գործիք է հայտնվել, որը քո գրպանում է
Բագրատ Ասատրյան

Վարկային համաներումների ու արձակուրդների առաջարկը քաղաքական շանտաժ է. Ասատրյան

25
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ կլինի, եթե բանկային համակարգում պարբերաբար համաներումներ ու արձակուրդներ տրամադրվեն։
Ասատրյան. «Վարկային համաներումների ու արձակուրդների առաջարկը քաղաքական շանտաժ է»

ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հնչել է վարկային համաներումներ ու արձակուրդներ տրամադրելու առաջարկություն։ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով` վարկերի հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք առաջինն են տուժելու վարկերի համաներման դեպքում, այսինքն` եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ 

Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` դա տնտեսագիտական բովանդակություն չունեցող հարցադրում է, որին պետք է արձագանքի իշխող ուժը` թույլ չտալով նման շահարկումներ, որովհետև դա քայքայիչ առաջարկություն է, սոցիալական պոպուլիզմով հագեցած քաղաքական շանտաժ է։ 

«Բանկային համակարգը միջնորդ է, մի տեղից վերցնում է, մեկ այլ տեղ տալիս։ Որևէ մեկը, ով իր միջոցները տվել է բանկին, չի համաձայնվի համաներումներին կամ արձակուրդներին։ Եթե բանկերը մեկ անգամ դա արեցին, չի նշանակում, որ մշտապես կարող են անել։ Ես հասկանում եմ, խորհրդարանում ընթանում են քննարկումներ, ուստի պարզ կարող եմ ասել, որ դա քաղաքական շահարկումների խնդիր է, որովհետև առաջադրված հարցերը չեն կարող նման լուծումներ ստանալ։ Յուրաքանչյուր պատգամավոր, ով հանդես է գալիս նման առաջարկությամբ, ուրեմն թող առաջարկի, թե ինչ է արվելու դրա դիմաց»,– նշում է ԿԲ նախկին նախագահը։

Վանաձորում տղամարդը դիզվառելիքով շիշը նետել է վարկային կազմակերպությունների սրահներ

Բագրատ Ասատրյանի կարծիքով` բանկերը չեն կարող իրենց միջոցների հաշվին անվերջ ինչ–որ բաներ անել, որովհետև վարկային համաներումների ու արձակուրդների դեպքում կա մեծ ռիսկ, և վնաս է հասցվելու ֆինանսական համակարգին, նույնիսկ կարող ենք կորցնել բանկային համակարգը։ Ըստ նրա` ավանդատուները պատրաստ չեն հրաժարվել իրենց եկամուտներից, մանավանդ եթե դրանք մարդկանց ապրուստի միջոցն են։ Կան մեծ թվով ավանդատուներ, ովքեր իրենց ակտիվները գումար են դարձրել և այդ եկամուտի հաշվին են այսօր գոյատևում, այլ ոչ թե լավ ապրում։ 

«Քաղաքական շահարկման պահն այստեղ առավել քան ակնհայտ է, դրանք այն ուժերն են, որոնք մինչև վերջերս բյուջեն էին հաստատում։ Եթե իշխանությունը, լինի խորհրդարան, թե կառավարություն, խոսում է ինչ–որ զիջումների կամ ներումների մասին, ապա միշտ պետք է ցույց տա աղբյուրը։ Խնդրեմ, բյուջեն հաստատելիս բերեք նորից առաջարկեք ինչ–որ ծախս չիրականացնել և դրա հաշվին համաներումներն անել։ Այն պատգամավորները, ովքեր հանդես են գալիս նման առաջակրությամբ, թող առնվազն իրենց ապագա վեց ամիսների աշխատավարձը դնեն, ու թող այդ չափով ներումներ լինեն վարկառուներին կամ թող ԲՀԿ առաջնորդն իր գրպանից այդքանը վճարի»,– նշում է ԿԲ նախկին նախագահը։

Բագրատ Ասատրյանի խոսքով` դեռ 1990–ական թվականներին, երբ բանկային համակարգն ուղղակի հայտնվել էր կոլապսի առջև, եղել են տեսական քննարկումներ, որոնց ընթացքում առաջ էր քաշվել «հոսպիտալ բանի» գաղափարը. այն առանձնահատուկ կառույց է, որը ձեռք է բերում վտանգված վարկերը, այսինքն` ստեղծվում է հատուկ օղակ, որտեղ ներդրողը հիմնականում պետությունն է, որը դիմում է բանկերին վտանգված ակտիվներն իրենց պարտավորություններով ձեռք բերելու համար։ Ըստ Ասատրյանի` դրանով բանկային համակարգի բեռը կթեթևանար և հնարավորություն կստեղծվեր բացասական հետևանքներից խուսափելու համար։ 

Անդրադառնալով ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի տեսակետին, որ եթե ավանդատուները համաձայնեն այլևս տոկոս չուզել, ապա կնստեն և բոլորն իրար հետ կփորձեն գալ համաձայնության, Բագրատ Ասատրյանը համոզված ընդգծում է, որ պարոն Երիցյանը դա ասել է հեգնանքով, ուղղակի դրսևորել է ԿԲ–ին հատուկ քաղաքական զսպվածություն։ 

25
թեգերը:
վարկ, Կենտրոնական բանկ (ԿԲ), Բագրատ Ասատրյան
Ըստ թեմայի
«Բարգավաճ Հայաստանն» ԱԺ–ում քննարկման է ներկայացրել ցավոտ և էմոցիոնալ թեմա
«Լավ է, որ համավարակի պայմաններում ավանդների նվազման ցուցանիշն ընդամենը 2,4 % է». Ճզմաչյան
Զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել Հայաստանի ֆոնդային բորսան. տնտեսագետ
Նելլի Բաղդասարյան

Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք

67
(Թարմացված է 18:46 24.09.2020)
Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Նելլի Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանական տեղեկությանը, ըստ որի`Արցախի հանրապետությունում քուրդ զինյալներ են տեղակայվել։ 
Բաղդասարյան. «Թուրք–ադրբեջանական սցենարի մշակումը տեղեկատվական մանիպուլյացիաների դաշտում է»

Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Նելլի Բաղդասարյանի փոխանցմամբ` այդ տեղեկության առթիվ պետք է ասել, որ Թուրքիան հող է նախապատրաստում Հայաստան ներխուժելու համար և դա արվում է դարձյալ քրդական գործոնի հաշվին` մասնավորապես շրջանառության մեջ դնելով Քրդական բանվորական կուսակցության գործոնը, ընդ որում՝ սա նույն մեթոդն է, որով Թուրքիան գործել է Սիրիայում և Իրաքում, սկզբում առաջ է քաշել քրդական գործոնը, որպեսզի հետո հարվածի կոնկրետ տարածքներին։

«Հայաստան ներխուժելու բացատրությունը պետք է, որ լինի հետևյալը՝ քանի որ ՔԲԿ–ն Թուրքիայում հայտարարված է որպես ահաբեկչական կառույց և Թուրքիայի սահմաններին վտանգ է սպառնում, հետևաբար նշված կառույցին հարվածելու համար Թուրքիան այդկերպ ապահովագրելու է իրեն։ Փաստորեն գործում է Թուրքիա–Ադրբեջան մեդիապլատֆորմի առաջին քայլը, հետևաբար սցենարի մշակումը տեղեկատվական մանիպուլյացիաների դաշտում է, քանի որ վերոհիշյալ տեղեկատվությունը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով, թե իբր ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Այդ տեղեկատվությունն այնուհետև հրապարակվեց ռուսական մամուլում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Բաղդասարյանի կարծիքով` փորձ է արվում ստեղծել միասնական թուրք–ադրբեջանական բլոկ, և պատահական չէ, որ Թուրքիան մի քանի եղանակով անդրադարձել է շփման գծում զոհված ադրբեջանցի զինվորականների թեմային, սկզբում պաշտպանության, այնուհետև արտաքին գործերի նախարարի մակարդակով, որոնք իրավիճակի սրման համար դատապարտում են հայկական կողմին։

«Կարծում եմ, որ տեղեկատվությունը պետք է հերքվի նաև Իրանի կողմից, որովհետև թուրքերը հիշատակել են նաև այդ երկրի անունը` քուրդ զինյալների տեղաշարժերի առթիվ, ինչը բացահայտ մեղադրանք է առ այն, որ կոնկրետ պետության տարածքով օտար վարձկաններ կարող են անցնել երրորդ երկիր»,– նշեց Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդականը։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Թուրքիան իր հերթին վարձկաններին Սիրիայից տեղափոխում է Ադրբեջան, Բաղդասարյանն ընդգծում է, որ դա ցույց է տալիս, թե որքան զգայուն է այդ թեման Ադրբեջանի համար, որը վարձկաններ է օգտագործել նաև 1991–94 թվականներին։

«Եթե Ալիևը հայտարարում է, որ 50 հազար կամավոր ունեն, որ իրենց բանակը հզոր է, ապա ինչու է շահագրգռված, որ Սիրիայից վարձկաններ ներգրավվեն, որոնցից յուրաքանչյուրին պետք է տրվի 4000 դոլար աշխատավարձ այն դեպքում, երբ ադրբեջանցի սպայի աշխատավարձը կազմում է 600–700 դոլար։ Այսինքն` սա մի խնդիր է, որի համար ադրբեջանական զինուժը պետք է պատասխանատվության կանչի քաղաքական վերնախավին»,– ընդգծեց Բաղդասարյանը։

Ադրբեջանցիները սպառնացել են Բուրգ լե Վալանսի քաղաքապետին և պահանջել հանել Արցախի դրոշը

Նրա  համոզմամբ` պետք է բոլոր եղանակներով ժխտել Ադրբեջանի կողմից տարածվող ցանկացած ապատեղեկատվություն, իսկ հայկական զինուժն այնքան զորեղ է, որ կարող է ինքնուրույն պաշտպանել սեփական սահմաններն՝ առանց վարձկանների օժանդակությանը դիմելու։

67
Ըստ թեմայի
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հայտարարությունը
Տոնոյանը ԿԽՄԿ հայաստանյան ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ սպայի հարցը
2300 կրակոց` 1 շաբաթում. արցախա–ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Նորածին

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

0
(Թարմացված է 22:39 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝«Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

0
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը