Գևորգ Դանիելյան

Դանիելյան. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ կարող ենք ունենալ ծայրահեղ զարգացումներ»

103
(Թարմացված է 11:04 16.07.2019)
Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ։

 

Դանիելյանը կտրականապես դեմ է Հայաստանի կողմից Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

«Ստամբուլյան կոնվենցիան լակմուսի թուղթ է ցանկացած քաղաքական ուժի, տվյալ դեպքում ՍԴ-ի համար»,-ասում է Գևորգ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանում պետք է իրականացվեն կառուցվածքային փոփոխություններ միայն նրա համար, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, ապա դա կլինի աղետ երկրի համար։

«Ստամբուլյան կոնվենցիայի վավարեցման դեպքում կարող ենք ունենալ այնպիսի ծայրահեղ զարգացումներ, որոնք չենք տեսնի որևէ այլ երկրում»,-անհանգստացած է մասնագետը։

Դանիելյանը մատնանշում է այն երկրները, որոնց Սահմանադրական դատարանները հակասահմանադրական են ճանաչել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

«Ամենակարևորն այս ամենում ինձ մտահոգում են երեխաների իրավունքները»,- ընդգծում է իրավագիտության դոկտորը։

Գևորգ Դանիելյանը հիշեցնում է, որ Սահմանադրությունն առաջնային է համարում երեխաների իրավունքները, երբ խոսքը սոցիալական մի քանի խմբերի իրավունքների մասին է։ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ կարծիքները տրամագծորեն տարբեր են, ոմանք պնդում են, որ այն խաթարելու է հայկական ավանդական արժեքները, ոմանք էլ համարում են, որ կոնվենցիայի վավերացումը որևէ վատ բանի չի հանգեցնի, այլ կնպաստի կանանց և ընտանիքի նկատմամբ բռնության կանխարգելմանը։

103
թեգերը:
Կին, երեխա, Ստամբուլյան կոնվենցիա, Հայաստան
թեմա:
Ստամբուլյան կոնվենցիա (19)

sys_stories