Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Թադևոս Ավետիսյան

Ավետիսյան․ «Ապրանքների գներն ավելի արագ են բարձրանում, քան թոշակները»

69
(Թարմացված է 20:02 12.07.2019)
Կառավարության  որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 10 տոկոսով կբարձրանան: Ըստ հաշվարկների՝ այդ գործընթացի համար կպահանջվի 25 մլրդ դրամ:

Տնտեսությունը պետք է կարողանա ավելի արագ աճել, քան սոցիալական խնդիրները։ Մինչդեռ հակառակ գործընթացն է։  Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Ապրանքների գներն ավելի արագ են բարձրանում, քան  թոշակները»,–ասել է Ավետիսյանը։

Ըստ տնտեսագետի` կատարվել են հաշվարկներ, ըստ որոնց նվազագույն սպառողական զամբյուղը պետք է լինի մոտ 64 հազար։ Եվ բնական է,  որ  25, 500 դրամ սահմանված թոշակը երկու, երեք հազարով ավելացնելը թոշակառուների կյանքում ոչինչ չի փոխի։

69
թեգերը:
Թոշակ

sys_stories