Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Մեր համակարգը դեռևս շատ հեռու է սինգապուրյան ինստիտուցիոնալ համակարգից»

45
(Թարմացված է 22:55 06.07.2019)
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով` Սինգապուրի կուտակած ավելի քան 60 տարվա փորձից շատ էլեմենտներ կարելի է կիրառել Հայաստանում, եթե հնարավոր լինի դրանք համադրել հայաստանյան միջավայրին, սակայն դա շատ բարդ է։ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Նիկոլ Փաշինյանի սինգապուրյան այցի ուղերձների մասին։

Նրա կարծիքով` սինգապուրյան ու հայկական մոտեցումները տարբեր են հակակոռուպցիոն պայքարի տրամաբանության հարցում։

«Հնարավոր չէ զուգահեռել այն կոշտ ու դաժան մեթոդները, որոնք ժամանակին կիրառել է Սինգապուրի վարչապետ Լի Կվան Յուն` առաջին հերթին իր մերձավորների նկատմամբ»,–ասում է նա։

Տնտեսագետի խոսքով` երկրորդ կարևորը ուղերձը, որին պետք է ուշադրություն դարձնի վարչապետը, դա կրթության բնագավառի նկատմամբ գերզգայուն ուշադրությունն ու ներդրումներն են` սկսած հանրակրթական ոլորտից, վերջացրած բարձրագույն ուսումնական համակարգով։

Իսկ երրորդ ուղղությունը, Մարգարյանի համոզմամբ, առավելագույն մատչելիությունն է օտարերկրյա ներդրումների համար։

«Այս տեսանկյունից, ցավոք, մեր համակարգը դեռևս շատ հեռու է սինգապուրյան այն ինստիտուցիոնալ համակարգից, որը գործել է երկու–երեք տասնամյակ` ապահովելով սինգապուրյան հրաշքը»,– ասաց նա

Հիշեցնենք` Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին Սինգապուրի վարչապետ, Սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կվան Յուն այցելել էր Հայաստան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին պաշտոնական այցով մեկնում է Սինգապուր։

45
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ից և դեպի ՀՀ պետք է թռիչքներ ունենան մեր դրոշով օդանավեր. Փաշինյան
Փաշինյանն ու Նգանը հանդիպել են և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ