Գևորգ Դանիելյան

Դանիելյան. «Այս կառավարման համակարգը «սուպերվարչապետության» չի հանգեցնի, դա միֆ է»

69
(Թարմացված է 18:06 05.07.2019)
Խնդիրը սահմանադրությունը և դրանով ընտրված կառավարման ձևը չէ։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի եթերում հայտնեց արդարադատության նախկին նախարար, 2013 թվականին նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Խորհրդարանական կառավարումն, իմ խորին համոզմամբ, ժողովրդավարության չափանիշներին առավել համահունչ է, քան կառավարման որևէ այլ ձև»,- ասում է իրավաբանական գիտությունների դոկտորը։

Նրա խոսքով`շատ հաճախ քաղաքական որոշ իրադարձությունների բուն պատճառը, նույնիսկ հեղափոխության, բնավ էլ սահմանադրություն չէ։

«Ինչ վերաբերում է նրան, որ այս կառավարման համակարգը հանգեցնում է «սուպերվարչապետության», դա ևս միֆ է»,- նշում է Դանիելյանը։

Մասնագետը կարծում է, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումների գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտություն չկա։

69
թեգերը:
Սահմանադրական դատարան, սահմանադրություն, Հայաստան

sys_stories