Ավագ Հարությունյան

Հարությունյան. «Հայաստանը կարող է 1.5 միլիոն շիշ ավել գինի արտահանել Ռուսաստան»

42
(Թարմացված է 00:05 05.07.2019)
Որքանով կարող է հայկական գինին ռուսական շուկայում փակել վրացականի պահանջարկը։ Sputnik Արմենիայի եթերում թեմայի շուրջ խոսել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի`Հայաստանը դինամիկ արտահանում է իրականացնում. վերջին 3 տարում արտահանումն աճում է նվազագույնը 15–20 տոկոսով։ Այս տարվա համար նախատեսված է 30 տոկոսի աճ`այսինքն 2.5–3 մլն շիշ գինի։

«Ճիշտ աշխատելու պարագայում Հայաստանը կարող է մինչև 1.5 մլն շիշ գինի ավել արտահանել Ռուսաստան»,–ասում է նա։

Հարությունյանը նշում է, որ վրացական շուկայի 3-4 միլիոնը Հայաստանը չի կարող փակել, քանի որ կան մի շարք խնդիրներ։ Հայաստանը կարող է փակել Ռուսաստան արտահանվող վրացական շուկայի 1 միլիոնը, 2 միլիոնն արդեն խնդիր է։ Իսկ դրանից շատն արդեն ֆանտաստիկայի ժանրից է։

Հիշեցնենք, որ Վրաստանի Գինու ազգային գործակալության տվյալներով ՝ այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան ավելի քան 25 միլիոն շիշ գինի է արտահանվել: Օրեր առաջ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր Վրաստանից Ռուսաստան ներմուծվող ալկոհոլային արտադրանքի որակի վատթարացման մասին՝ նշելով, որ մի շարք ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի տարածք արգելվել է:

 

42

sys_stories