Վահագն Խաչատրյան

Խաչատրյան. «Միանշանակ չէ, որ լարիի արժեզրկումը բխելու է մեր շահերից»

34
Թբիլիսիում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններից հետո վրացական լարիի փոխարժեքը նկատելիորեն անկում ապրեց։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ իրականում առաջին հայացքից թվում է, որ վրացական արժույթի փոխարժեքի անկումը կարող է դրական լինել սևծովյան հանգստի մեկնող Հայաստանի քաղաքացիների համար, այդուհանդերձ, կան նաև որոշակի մտահոգություններ։

«Քանի որ ներմուծումներից կախվածություն կա, այդ դեպքում արտարժույթի փոխարժեքի անկումը կարող է հանգեցնել ներմուծվող ապրանքների և ծառայությունների թանկացման»,-կարծում է Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով`հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների համար մտահոգիչ պետք է լինի հատկապես այն, որ Վրաստանում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները կարող են թանկացնել իրենց ծառայությունները։

«Դա բավականին իրատեսական է, և այդ առումով միանշանակ չէ, որ լարիի արժեզրկումը բխելու է մեր բիզնեսի կամ Հայաստանի քաղաքացու շահերից»,-նշում է Խաչատրյանը։

Ըստ Վահագն Խաչատրյանի, կարևոր է նաև լարիի փոխարժեքի կայունությունը, քանի որ այս պարագայում արտարժույթի արժեզրկումը պայմանավորված է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնով։

34
թեգերը:
դրամ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

sys_stories