Վիգեն Հակոբյան

Հակոբյան. «Ռոբերտ Քոչարյանի գործը Փաշինյանի համար առաջնային նշանակություն ունի»

75
Ներքաղաքական խնդիրների հանդեպ չկա համակարգային մոտեցում, կան հատվածային որոշումներ ու գործողություններ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Մարտի 1-ի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի գործը Փաշինյանի համար առաջնային նշանակություն ունի»,-կարծում է Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի` ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը որոշ դեպքերում կաշկանդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ արտաքին քաղաքական հարաբերություններում Փաշինյանն ինչ-որ չափով պատանդ է մնում իր նախապես հայտարարած նպատակներին։

«Նկատի ունեմ Ռուսաստանի հետ հարաբերությունները, չեմ բացառում նաև, որ ներքաղաքական որոշ հարցեր շատ ավելի հեշտ կլուծվեին, եթե մի փոքր կշռադատված կամ ավելի հասկանալի և կանխատեսելի քաղաքականություն վարվեր»,-ասում է քաղտեխնոլոգը։

Ինչ վերաբերում է Քոչարյանին մի քանի անգամ կալանավորելուն, ինչպես նաև դատաիրավական համակարգի ներկա գործընթացներին, ապա, Վիգեն Հակոբյանի խոսքով, այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։

75
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (331)

sys_stories