Տարոն Հովհաննիսյան

Հովհաննիսյան. «Անհասկանալի է`ինչ նպատակով են խոշոր զորավարժություններին կանչում Վրաստանին»

50
(Թարմացված է 19:17 13.06.2019)
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններին նախկինում էլ են արել, և այս հրավերը Վրաստանին աննախադեպ չէ։

Խոսելով սպասվող զորավարժությունների մասին` Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի ռազմական վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։

Ըստ ռազմական փորձագետի՝  դժվար է ասել է, թե Վրաստանին այս անգամ  ինչ զորավարժությունների են առաջարկել մասնակցել, և ինչ սցենար է լինելու եռակողմ զորավարժությունների ժամանակ։

«Անհասկանալի է, թե ինչ նպատակ կարող է հետապնդել խոշոր զորավարժություններին Վրաստանին ընդգրկելը», – նշել է Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետը հույս է հայտնել, որ Վրաստանը  չի մասնակցի նման զորավարժությունների։

Հիշեցնենք` Գաբալայում եռակողմ նիստ է կայացել  Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների` Լևան Իզորիայի, Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի մասնակցությամբ։ Վրացական կողմին առաջարկել են մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք–ադրբեջանական զորավարժություններին։

50
թեգերը:
Զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

sys_stories