Արմեն Փամբուխչյան

Փամբուխչյան. «Ծովային օրենսդրությունն ունի տնտեսական ու ռազմավարական նշանակություն»

30
(Թարմացված է 15:25 09.06.2019)
Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը հեղինակել է «Ծովային օրենսդրության» նախագիծ։

Նրա խոսքով` օրինագծում ներկայացված է, թե երկիրն ինչ իրավունքներ կարող է ունենալ ծովային ոլորտում, ինչպես նաև մանրամասնում է նավերի գրանցման կարգը, գրանցումից հանելը, դրոշ-պետություն հարաբերությունները և, ընդհանուր առմամբ, այն, ինչ վերաբերում է ջրային տրանսպորտին, նավարկելի ջրային տարածքներին։ Պատգամավորի հեղինակած փաստաթուղթը բավականին ծավալուն է՝ մոտ 200 էջ։

«Սա լինելու է ծովային օրենսդրության հիմնարար փաստաթուղթը, բայց դրան պետք է հաջորդեն նաև այլ գործողություններ, որոնցով պետք է զբաղվի գործադիր իշխանությունը»,-նշում է Փամբուխչյանը։

Ըստ Արմեն Փամբուխչյանի, ընդհանուր գաղափարն այն է, որ ՄԱԿ-ի կոնվենցիայով Հայաստանն իրավունք ունի սեփական դրոշով նավ ունենալ։

«Ծովային օրենսդրությունն ունի հիմնականում տնտեսական ու ռազմավարական նշանակություն»,-ընդգծում է «Իմ քայլի» պատգամավորը։

Ըստ Փամբուխչյանի` ծովային օրենսդրության պարագայում հայկական դրոշով նավը կարող է անարգել նավարկել տարբեր երկրների ջրային տարածքներում։

 

30
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, ԱԺ, Հայաստան

sys_stories