Հայկ Արմայան

Արամյան. «Պետք է հասկանանք՝ անցումային արդարադատության կիրառմամբ ինչ խնդիրներ ենք լուծում»

181
(Թարմացված է 17:16 15.05.2019)
Իրավագետ Հայկ Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտության և դրա հնարավոր գործիքակազմի մասին։

Ըստ Արամյանի` անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, սովորաբար, առաջանում է այն ժամանակ, երբ ճնշումների, կոնֆլիկտային իրավիճակների հետևանքով մարդու իրավունքների խախտումներն այնքան բազմաթիվ են, որ սովորական արդարադատական համակարգը ի զորու չէ ապահովել դրանց արդյունքում համարժեք լուծումների կիրառումը, և այստեղ էլ օգնության է գալիս անցումային արդարադատությունն` իր գործիքակազմով։

«Պետք է հասկանանք՝ ՀՀ-ում անցումային արդարադատության կիրառմամբ ի՞նչ խնդիրներ ենք ցանկանում լուծել»,-ասում է Արամյանը։

Նրա խոսքով` հասկանալու համար արդյո՞ք ՀՀ-ում կա անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն, թե ոչ, պետք է հասարակության լայն շերտերի ներգրավմամբ փորձենք այդ հարցը քննարկման առարկա դարձնել։

«Կարծում եմ, որ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այն է՝ որոշում կայացնել քննարկումների արդյունքում, արդարացված է»,-նշում է իրավագետը։

Այդ առումով, ըստ Հայկ Արամյանի, նախանշված խորհրդարանական լսումները շատ արդյունավետ կլինեն։

«Դրանով իսկ վարչապետ Փաշինյանը չի ցուցաբերում ավելորդ շտապողականություն և փորձում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ անցումային արդարադատության վերաբերյալ գալ ընդհանուր հայտարարի, ինչը շատ ողջունելի է»,-կարծում է Արամյանը։

Իրավագետը չի կարծում, որ Հայաստանում անցումային արդարադատության հնարավոր իրականացմամբ ճնշումներ ու հետապնդումներ կիրականացվեն անձանց նկատմամբ։

181
թեգերը:
Հայաստան

sys_stories