Ռուբեն Մելքոնյան

Մելքոնյան․ «Ընդդիմության համար սա էրդողանական Թուրքիայի կործանումը սկսելու շանս է»

62
Թուրքիայի նախագահ Էրդողանը քաղաքական տարբեր պրոցեսներն ուղղորդում է ըստ իր և իր թիմի քաղաքական նպատակահարմարության: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը նշում է, որ Թուրքիայում մենք ամեն օր տեսնում ենք բռնապետության հաստատման տարբեր դրվագներ, և այդ բռնապետության ճարտարապետը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։

Թուրքիայում ԿԸՀ-ն Էրդողանի կուսակցության պահանջով չեղարկել է Ստամբուլի ընտրությունների արդյունքը և նոր ընտրություններ նշանակել։ Ընդդիմությունն էլ պահանջում է չեղարկել վերջին մեկ տարվա ընտրությունների արդյունքները։

«Նոր ընտրությունն էրդողանական Թուրքիայի կործանումը սկսելու հնարավորություն է ընդդիմության համար։ Եթե ընդդիմությունը հավաքվի և Ստամբուլում տանի ջախջախիչ հաղթանակ սա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ այլ վայրերում»,– ասում է Մելքոնյանը։

Ըստ թուրքագետի՝ նոր ընտրություններում Էրդողանը փորձելու է հաղթել՝ կիրառելով և վարչական ռեսուրսները և այլ մեթոդներ։ Էրդողանը լինելու է ամենաակտիվ քարոզողը և գործելու է հայտնի մեթոդը, որը մեզ մոտ էլ կիրառվեց՝ ընտրում են ոչ թե քաղաքապետի թեկնածու այսինչին, այլ հենց հավատարմությունն են հայտնելու էրդողանին։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ ընդդիմությունը կարող է հանդես գալ հակաէրդողանական հարթական ստեղծելու դիրքերից ՝ փորձելով համախմբել այն քաղաքացիներին, որոնք թեկուզ չեզոք են տրամադրված, բայց կողմ են աշխարհիկ հանրապետական Թուրքիայի պահպանմանը։ Եվ տարբեր կողմնորոշումներ ունեցող ուժերը կարող են համախմբվել ընդդեմ էրդողանական իսլամական բռնապետության հաստատման։

Թուրքագետն ընդգծում է՝ սա զուտ ՏԻՄ ընտրություն չէ, այլ խորքային, գաղափարական ճակատամարտ է, որի թատերաբեմը Ստամբուլի քաղաքապետի ընտրություն է։

62
թեգերը:
Թուրքիա
Ըստ թեմայի
«Ինչ զզվելի երկիր է». թուրք բասկետբոլիստը դժգոհ է Էրդողանի ղեկավարած Թուրքիայից
Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել

sys_stories