Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ խոսնակ

Շարմազանով․ «Փաշինյանի կառավարության ժամանակ 7 միլիարդով կրճատվել են ներդրումները»

152
Էդուարդ Շարմազանով. «Փաշինյանի կառավարության ժամանակ 7 միլիարդով կրճատվել են ներդումները»

Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի և չի ասում իրականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա ներկայացրեց Փաշինյանի հրապարակած թվերի հակափաստարկները։

«Փաշինյանի իշխանության օրոք 7 միլիարդով կրճատվել են ներդումները։ 2017թ-ին ներդրումները կազմել են 429 միլիարդ դրամ, իսկ 2018-ին 422 միլիարդ դրամ, այսինքն՝ 7 միլիարդով պակաս»,-ասել է Շարմազանովը։

Ըստ ՀՀԿ խոսնակի՝  Փաշինյանը հայտարարում է, որ ներգաղթ է տեղի ունեցել, իրականում տեղի է ունեցել արտագաղթ՝ մասնավորապես վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է 7800 մարդ։

Շարմազանովը նշում է՝ վարչապետի խոստացած 800 միլիոն դոլարով բյուջեն ավելացնելու խոստումը այսօր դարձել է 40-64 միլիարդ դրամի խոստում։ Այն էլ դեռ միայն խոստում է։

Բացի այդ, Շարմազանովի խոսքով՝  խոսում են 50 հազար աշխատատեղերի մասին, բայց չեն խոսում 20 հազար կրճատված աշխատատեղերի մասին։

152
թեգերը:
Հայաստան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Էդուարդ Շարմազանով
Ըստ թեմայի
Ինչու է թանկացել սեղմված գազը. Փաշինյանը պնդում է, որ կառավարությունը չի սխալվել
Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան
«Ինչ ասել եմ` ուժի մեջ է». Փաշինյանը կհանդիպի օպերայի թատրոնի աշխատակիցների հետ
ԱԱԾ–ից անհետացած փաստաթղթերի փաստով քրեական գործ կհարուցվի. նոր մանրամասներ
Փաշինյանը պատասխանեց Քոչարյանին. նախկինների վերադարձը բացառված է
100 փաստ Նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանը կարող էր 200-ն էլ հրապարակել
Էդգար Շաթիրյան

Նորանշանակ դատավորի կարծիքով՝ ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով խնդիրներ կան

70
(Թարմացված է 21:30 19.09.2020)
ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի այն դիտարկմանը, ըստ որի` ՍԴ–ի շուրջ ճգնաժամն արդեն վերացել է։

 

Շաթիրյան. «ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով անշուշտ կան խնդիրներ»

Էդգար Շաթիրյանը թեև իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունները, քանի որ վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող սուբյեկտ է և իրավասու է ներկայացնել նաև քաղաքական համատեքստում սեփական դիրքորոշումը, այդուհանդերձ մատնանշում է իրողությունը, ըստ որի` ՍԴ–ում թափուր մնացած երեք դատավորների պաշտոններն այս պահին համալրված են, հետևաբար դատարանը գործում է ամբողջ կազմով։

«Հասկանալի պատճառներով չեմ կարող կանխագուշակումներ ու ենթադրություններ անել, թե որքանով է հավանական Հրայր Թովմասյանի վերընտրվելը ՍԴ նախագահի պաշտոնում։ Ընտրության ընթացակարգը մանրամասնված է ՍԴ–ի մասին սահմանադրական օրենքով և դատարանի աշխատակարգով։ Սահմանված կարգով կհրավիրվի աշխատակարգային նիստ, որի շրջանակում էլ դատարանն իր կազմից կընտրի նախագահ»,- նշում է ՍԴ դատավորը։

Էդգար Շաթիրյանի դիտարկմամբ` քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը կարող են միևնույն հարցի շուրջ ունենալ տարբեր դիրքորոշումներ, այդ թվում` թեկնածությունների հարցի առնչությամբ։ Ըստ նրա` ՍԴ երեք դատավորների ընտրությունները տեղի ունեցան սահմանադրական ու դրանից բխող իրավական ընթացակարգերին համապատասխան։

«Արդեն հանդիպել եմ ՍԴ պաշտոնավարող և նորընտիր դատավորների հետ, հանդիպումներն առավելապես եղել են ճանաչողական, արդեն մտնում ենք աշխատանքային բնականոն հունի մեջ ու ծանոթանում այս ժամանակահատվածում ՍԴ մուտքագրված գործերին։ Իմ տրամադրվածությունն ի սկզբանե գործընկերներիս նկատմամբ եղել է կառուցողական ու աշխատանքային, ինչը դրսևորվել է փոխադարձության սկզբունքով և կնպաստի առողջ մթնոլորտի ձևավորմանը»,– նշում է ՍԴ նորընտիր դատավորը։

«Ամեն ինչ պետք է անեմ ոչ թե խոսքով, այլ գործով». պատգամավորները ծափահարեցին ՍԴ դատավորին

Էդգար Շաթիրյանի համոզմամբ` ՍԴ–ի նկատմամբ վստահության վերականգնման գործում անելիք ունի ոչ թե մեկ անձը, այլ հավաքական դատարանը` որպես կոլեգիալ հիմունքներով գործող սուբյեկտ։ Ըստ նրա` ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով անշուշտ կան խնդիրներ, որոնք առավել համակարգային են, այդուհանդերձ ՍԴ–ն ունեցել է նաև ֆունդամենտալ որոշումներ, որոնք ըստ էության անկյունաքարային նշանակություն են ունեցել թե՛ պետության, թե իրավունքի զարգացման տեսանկյունից։

70
թեգերը:
Ճգնաժամ, Դատավոր, Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
Ինչ է լինում, երբ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի «մաղով»
Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում
ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը հրաժարվել է պաշտոնից
Վահան Վարդապետյանը

Վարչապետի կարգադրությունը վերջ դրեց իմ անհանգստությանը. բժիշկ–գինեկոլոգ

734
(Թարմացված է 15:56 19.09.2020)
Բժիշկ–գինեկոլոգ Վահան Վարդապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արյունաբանական կենտրոնի հետ կապված վերջին օրերի վիճահարույց խնդրին։

 

Վարդապետյան. «Հայաստանի բոլոր բնագավառներում ու նաև առողջապահության մեջ կադրային սով է»

Վահան Վարդապետյանի փոխանցմամբ` երբ արյունաբանական ինստիտուտի շուրջ խոսակցությունները սկսեցին զարգանալ, այնժամ իր` ոչ միայն որպես բժշկի, այլև առողջապահության բնագավառի բազմափորձ աշխատողի մեջ խորն անհանգստություն և հիասթափություն առաջացավ, որ կարող էր Սամվել Դանիելյանի նման պրոֆեսիոնալ կադրից ազատվելու որոշում կայացվել։

«Ապրումներ ունեցա, որովհետև այսօրվա Հայաստանի բոլոր բնագավառներում ու նաև առողջապահության մեջ կադրային սով է։ Միաժամանակ շատ մեծ նշանակություն ունի և՛ պրոֆեսիոնալիզմը, և՛ մարդկային նկարագիրը։ Չեմ ուզում թաքցնել, երբ 2018 թվականին արյունաբանական կենտրոնում կադրային փոփոխություններ էին սպասվում, շատերը նաև ինձանից հետաքրքրվեցին։ Ես իմ բավականին լավ կարծիքը հայտնեցի Սամվել Դանիելյանի մասին, հետևաբար շատ ուրախացա, որ նրա մասին բոլորը շատ բարձր կարծիք էին հայտնել»,– նշում է բժիշկ–գինեկոլոգը։

Վահան Վարդապետյանի գնահատմամբ` 65 տարին լրանալու առթիվ ահազանգ հնչեցնելն ու պնդելը, որ ազատվեն աշխատանքից, սխալ է։ Ըստ նրա` կա՞ արդյոք մեկ այլ անձ, ով պրոֆեսիոնալիզմով ու մարդկային որակներով նրան հավասար է կամ մոտ է նրա մակարդակին, կամ կա՞ արդյոք Սամվել Դանիելայնին փոխարինելու ծրագիր, որպեսզի այս չափազանց կարևոր ոլորտը չտուժի։

«Պատահական նշանակումներն ու հապճեպ որոշումները ճիշտ չեն։ Այդ առումով իմ անհանգստությանն ու հուզմունքին վերջ դրեց վարչապետի կարգադրությունը։ Սա այն դեպքն է, որ կարծես ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այո, պետք է գնահատել բարձր մարդկային որակներ ունեցող պրոֆեսիոնալ կադրին»,– նշում է բժիշկ–գինեկոլոգը։

Ուռուցքաբանակում հիվանդին ջուր չեն տվել, սպասարկող բժիշկ չի եղել. ազատում և նկատողություն

Վարդան Վարդապետյանը ցանկանում է շնորհավորել առողջապահական համակարգին, որ Սամվել Դանիելյանի գործունեությունը պետք է շարունակվի։ 

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարը ծանուցել էր, որ այլևս չի երկարաձգվելու արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը, ինչն էլ առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում դարձել էր բողոքի  և հուզումների պատճառ։ 

Սեպտեմբերի 17-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Դանիելյանը կշարունակի պաշտոնավարել և որ ինքն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել նրա հետ աշխատանքային պայմանագիրը։

734
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, բժիշկ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Սամվել Դանիելյան
Ըստ թեմայի
Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում են ազատվել աշխատանքից. դիմել են Փաշինյանին
Արյունաբանականի ևս 13 աշխատակից ազատման դիմումներ են գրել
Ինչու՞ վարչապետի տիկինն անձամբ չի հանձնել նվերները արյունաբանականում բուժվող փոքրիկներին
Եվգենի Պետրոսյան. արխիվաին լուսանկար

Չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր, կամ «շուռ տված» հայերի բոհեմական կյանքը

21
(Թարմացված է 22:26 20.09.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմել է, թե ինչպես է անցել իր 4–ժամյա ճամփորդությունը ռուսաստանաբնակ հայ պրոֆեսորի հետ: Վերջինս պատմել է, թե ինչ է մտածում Հայաստանում կատարվող իրադարձությունների, Լանզարոտեի կոնվենցիայի ու բոհեմական կյանքով ապրող հայ հայտնիների մասին։

«Սապսանը» շարժվեց Մոսկվայի Լենինգրադյան կայարանից և գլորվեց դեպի Սանկտ Պետերբուրգ։ Կողքի նստարանը զբաղեցնում էր մեղմ ասած (շատ մեղմ) ծեր մի տղամարդ։ Բարևեցինք, հինգ րոպե անց արդեն ցուցատախտակի վրա երևաց գնացքի արագությունը՝ 150 կմ/ժ։ Չորս այդպիսի ժամ պետք է անցկացնեինք։

Մենք ամբողջ ընտանիքով էինք․ որդիս, հարսս, երեք շատախոս թոռնուհիներս։ Ուղեկցորդուհին մոտեցրեց թերթերով սայլակը, ծերունին «Կոմսոմոլկա» վերցրեց, ճիշտն ասած՝ սայլակին ուրիշ բան չկար էլ։

«Հայե՞ր եք,-մի փոքր ուշ մեր անվերջ «ջան»-երին հաստատական երանգով արձագանքեց մեր ուղեկիցը,-Ես էլ եմ հայ։ Ինչպես ձեզ մոտ են ասում՝ «շուռ տված» հայ եմ»։

Այնուհետև անցավ դաժանորեն կոտրատված հայերենի (աղոտ արցախյան բարբառ էր հիշեցնում) և այդ հայերենով խոսեց ամբողջ ճանապարհին։

Ի՞նչ իմացա մեր ուղեկցի մասին։ Բժիշկ-անեսթեզիոլոգ է, պրոֆեսոր։ Սովորել է Մոսկվայում, աշխատել է Կազանում, Օմսկում, Լենինգրադում, Դելիում, Լիոնում, կրկին Լենինգրադում, իսկ թոշակի անցնելուց առաջ՝ նորից Մոսկվայում։ Ամեն տարի գալիս էր Երևան, բայց հիմա, երբ այստեղ ո՛չ հարազատներ, ո՛չ ընկերներ չեն մնացել՝ որդին Պետերբուրգում է, դուստրը՝ Կանադայում, կինն արդեն մահացել է, այցերը Երևան իրենք իրենց չեղարկվել են։

Երևանը ձեզ համար Փարիզ չէ. ադամանդ ձայնով Այդինյանի վիրահատությունն ու հայրենադարձությունը

Բայց մեր երկրում կատարվող ամեն ինչից տեղյակ է։ Ոչ թե պարզապես տեղյակ է, այլ, կարելի է ասել, բոլոր իրադարձությունների ներսում է, ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այնքան։ Պրոֆեսորի կողմից այդպիսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ գրավեց ինձ։

Ճանապարհի առաջին կեսին ավելի շատ հարցեր տալիս էր նա, երկրորդին՝ ես։

Ճամփորդության առաջին կեսից։ Խնդրում էր բացատրել, թե մեր ինչին էին պետք (նա այդպես էլ ասաց` «մեր») լանզարոտա-ստամբուլյան կոնվենցիաները, որոնց պատճառով այսքան աղմուկ-աղաղակ է բարձրացել։ Մենք ուրիշ խնդիրներ չունե՞նք, ինչ է։

«Հայկական ընտանիքի ի՞նչը մեզ դուր չի գալիս»,-տարակուսում էր ծերուկը, ձեռքը վերցնելով «Կոմսոմոլկան» և մատով ցույց տալով թերթի էջը։

Հետևեցին բոլորին հայտնի անուն-ազգանուններ։ Երգչուհի Լոլիտան՝ հինգ ամուսնալուծություն, Եկատերինա Կլիմովան՝ ինչպես թերթում են գրում` «սերիալային աստղը»՝ երեք ամուսնալուծություն, հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը՝ չորս, ֆուտբոլիստ Կերժակովը երեք անգամ է ամուսնացել, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը՝ չորս ամուսնալուծություն։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

Դե լավ, ասենք՝ Պետրոսյանն էլ ինձ նման «շուռ տված» հայ է, բայց․․․ Որտե՞ղ է այս պատմության մեջ թաղված Բասկերվիլների շան գլուխը։ Կասեք՝ նրանք բոհեմական կյանքով ապրող մարդիկ են, նրանց մոտ ամեն ինչ ուրիշ է։ Թող այդպես լինի, բայց առաջներում նույնիսկ այսպես կոչված բոհեմական մարդիկ ե՞րբ էին այսքան հաճախ փոխում իրենց երկրորդ կեսին։ Հայաստանո՞ւմ, Ռուսաստանո՞ւմ։ Դե, Հայաստանում էլ չասած․․․ այստեղ պետք մի որևէ «Հայկական կոնվենցիա» գրել ամուր ամուսնության մասին և բոլոր ժողովուրդներին առաջարկել ստորագրել. հաստատ ավելի լավ բան կստացվեր, քան փորձել հավասարվել Լանզարոտեին։

«Սապսանը» մոտեցավ Տվերին, մի րոպեով կանգ առավ, վագոնից ոչ ոք դուրս չեկավ և ոչ ոք ներս չմտավ, շարունակեցինք ճանապարհը։ Թեյ բերեցին, բուտերբրոտներ։ Ծերուկը գրպանից հանեց տափաշիշը, ցեյլոնյան Greenfield Golden-ը բարեկարգեց վիսկիով, ինձ էլ առաջարկեց նույնն անել, և ճանապարհի հաջորդ հատվածին արդեն հիմնականում ես էի հարցեր տալիս։

Ի՞նչ իմացա։ Աֆորիզմների ոճով ներկայացնում եմ այն, ինչ ուղեկցիս ասածներից կարևոր թվաց։

Պրոֆեսիոնալիզմի մասին (ոչ միայն բժիշկների)․կարևոր է ոչ թե ընտրելը, թե ինչ ես երգում և ինչ չես երգում, կարևոր է պարզապես լավ երգել կարողանալը։

Սեփական հնարավորություններին ազնվորեն վերաբերվելու մասին․ չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր։

Այն մասին, թե ինչպես պետք է մեզ պահենք ծեր հասակում․ եկեք չփչացնենք մեր մահախոսականը։

11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

21
թեգերը:
Հայաստան, Լանզարոտեի կոնվենցիա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Թող անցյալը մոռացվի», կամ ինչու գյումրեցին մատնեց ամենամոտ ընկերոջը
Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները
Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին