Արմեն Բաղդասարյան

Բաղդասարյան. «Առճակատում երկու հայկական պետությունների իշխանությունների միջև հնարավոր չէ»

79
(Թարմացված է 20:39 07.05.2019)

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Արցախի ներկա ու նախկին նախագահների դիմումին` ուղղված Հայաստանի գլխավոր դատախազին։ Արմեն Բաղդասարյանը չի կարծում, որ այդ գրությունը կարող է պատճառ դառնալ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առճակատման։

«Շատ ցանկալի կլիներ, որ մայիսյան եռատոնին Արցախի երեք նախագահները միասին մասնակցեին այդ տոնախմբությանը, և սա ընդամենը հարցի զգացական կողմն է»,-շեշտում է քաղաքական մեկնաբանը։

Ըստ Արմեն Բաղդասարյանի, խնդիրն այն է, թե ո՞ր հարթության մեջ պետք է Հայաստանի իշխանությունները կարգավորեն հարցը` զգացական դաշտում` հաշվի առնելով արցախյան իշխանությունների խոսքի կշիռը, թե՞ իրավական դաշտում։

«Այստեղ կարող է առճակատում լինել երկու սկզբունքների միջև։ Առճակատում երկու հայկական պետությունների քաղաքական իշխանությունների միջև հնարավոր չէ»,-կարծում է քաղաքական մեկնաբանը։

Արմեն Բաղդասարյանի կարծիքով այդ փոխհարաբերությունները կմնան լավ ու ջերմ, քանի որ այլընտրանք հնարավոր չէ։

79
Ըստ թեմայի
Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին
Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում է կայացրել
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի. հայտնի է առաջին նիստի օրը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Քոչարյանի գրասենյակից առգրավել են կրիչներ, համակարգիչ, որսորդական հրացաններ. փաստաբան

sys_stories