Լեոնիդ Ներսիսյան

Ներսիսյան.«С-400-ից հրաժարվելու դեպքում ռուս–թուրքական հարաբերությունները կսառեն»

102
(Թարմացված է 15:17 06.05.2019)
Միայն Patriot-ների առաջարկը քիչ է, որ այսքան ճանապարհ անցնելու հետո Թուրքիան հրաժարվի Ռուսաստանից С-400 գնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն  Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերումից՝ փոխարինելով այն ԱՄՆ-ի Patriot համակարգերով:

«С-400-ից հրաժարվելու դեպքում ռուս–թուրքական հարաբերություններում սառեցում կլինի»,– ասել է Ներսիսյանը։

Ռազմական փորձագետի խոսքով` Ռուսաստանի հետ С-400-ի գործարքը խզելու վտանգն առայժմ կա և կանհետանա 2019թ.-ի հուլիսին, երբ  Թուրքիան կստանա ռուսական С-400 ԶՀՀ առաջին խմբաքանակը:

102
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա

sys_stories