«Իրականում». Վենեսուելայի հարցում Վաշինգտոնն ավելի չափավոր է դարձել. ինչ-որ բան է փոխվե՞լ

36
Իրականում անցած օրերին Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներն ու բախումները մի հետաքրքիր բան ցույց տվեցին. գլոբալ աշխարհաքաղաքական հարթակներում ցանկացած, նույնիսկ ամենաբարդ առճակատման դեպքում, Մոսկվան ու Վաշինգտոնն ինչ-որ մի էտապի կարողանում են, եթե ոչ ընդհանուր շփման եզրեր գտնել, ապա գոնե բանակցելու ու իրար լսելու հնարավորություն ստեղծել:

Ակնհայտ է, որ ամերիկացիները չկարողացան, ինչպես պլանավորում էին՝ մեկ հարվածով Մադուռոյին տապալել ու Վենեսուելայի հարցն իրենց օգտին լուծել: Դե չստացվեց: Մի տեսակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գունավոր հեղափոխությունների մեխանիզմն այլևս այդքան էլ էֆեկտիվ չի գործում, որքան որ առաջ էր աշխատում։

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան

36
թեմա:
Իրականում / Օրացույց (620)

sys_stories