Президенты Турции и Ирана Реджеп Тайип Эрдоган и Хасан Роухани во время официальной церемонии приветствия перед их встречей (20 декабря 2018). Анкара

«Իրականում». Տարածաշրջանային տերություններ Իրանն ու Թուրքիան բավական ծանր իրավիճակում են

91
Իրականում Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս տարածաշրջաններում իրավիճակն իսկապես վատից էլ վատ է: Դատեք ինքներդ. Իրանն ու Թուրքիան, երկուսն էլ Արևմուտքի շնորհիվ, բավական ծանր ֆինանսատնտեսական իրավիճակում են հայտնվել:

Իրանին հա՛մ Միացյալ Նահանգները, հա՛մ Եվրոպան, որքան կարողանում, նեղում են։ Ու այն աստիճանի, որ նույնիսկ նավթի արտահանումն է նվազել: Դրան գումարվել է ԱՄՆ նախագահ Թրամփի` Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի վերաբերյալ հայտարարությունը. թվում է՝ մի հիանալի օր Արևմուտքն ուղղակի կփորձի այդ երկրի ներքին զարգացումներին ռազմական ուժով միջամտել։ Չնայած հիմա ասում են, որ նման բան չկա, սակայն հիշեցնեմ՝ ժամանակին ամերիկացիները նույն բանն էին ասում Իրաքի կամ Սիրիայի մասին:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան

91
թեմա:
Իրականում / Օրացույց (621)

sys_stories