Էֆուարդ Շարմազանով

Շարմազանով. «Սանասարյանի հետ տեղի ունեցածը խոսում է Փաշինյանի իշխանության ֆիասկոյի մասին»

122
(Թարմացված է 17:54 19.04.2019)
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցածը տհաճ երևույթ է որակում։
Էդուարդ Շարմազանով. «Դավիթ Սանասարյանի հետ տեղի ուենցածը խոսում է Փաշինյանի իշխանության ֆիասկոյի մասին»

«Դավիթ Սանասարյանի հետ կապվածը տհաճ միջադեպ է, և ուզում եմ ֆիքսենք, որ այն, ինչ տեղի է ունեցել մինչև հիմա, խոսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության և անձամբ Նիկոլի ֆիասկոյի մասին»,-Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։

Ըստ քաղաքական գործչի, հնարավոր է երկու զարգացում` երկուսի դեպքում էլ Նիկոլը և նրա իշխանությունը պարտված են։

«Եթե ինչպես Սանասարյանն է պնդում, դա շինծու գործ է, ապա Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն, և եթե Փաշինյանի նշանակած մարդը, Փաշինյանի իրականացրած հեղաշրջման արդյունքում բարձր պետական պաշտոն ստացած նրա քայլող եղբայրն ասում է, որ դա շինծու գործ է, ապա Փաշինյանի կառավարման շրջանում հնարավոր են շինծու գործեր։ Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանից մինչև Մանվել Գրիգորյանի գործերը ևս շինծու են»,-համոզված է ՀՀԿ-ականը։

Էդուարդ Շարմազանովը նշում է, որ եթե Սանասարյանի նկատմամբ մեղադրանքը հաստատվի, ապա Փաշինյանի խոսքերը, թե նոր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա՝ ֆարս են ու «բլեֆ»։

Հիշեցնենք` ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հոդվածի հատկանիշներով։

122
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Դավիթ Սանասարյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստան
Էդգար Շաթիրյան

Նորանշանակ դատավորի կարծիքով՝ ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով խնդիրներ կան

70
(Թարմացված է 21:30 19.09.2020)
ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի այն դիտարկմանը, ըստ որի` ՍԴ–ի շուրջ ճգնաժամն արդեն վերացել է։

 

Շաթիրյան. «ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով անշուշտ կան խնդիրներ»

Էդգար Շաթիրյանը թեև իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունները, քանի որ վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող սուբյեկտ է և իրավասու է ներկայացնել նաև քաղաքական համատեքստում սեփական դիրքորոշումը, այդուհանդերձ մատնանշում է իրողությունը, ըստ որի` ՍԴ–ում թափուր մնացած երեք դատավորների պաշտոններն այս պահին համալրված են, հետևաբար դատարանը գործում է ամբողջ կազմով։

«Հասկանալի պատճառներով չեմ կարող կանխագուշակումներ ու ենթադրություններ անել, թե որքանով է հավանական Հրայր Թովմասյանի վերընտրվելը ՍԴ նախագահի պաշտոնում։ Ընտրության ընթացակարգը մանրամասնված է ՍԴ–ի մասին սահմանադրական օրենքով և դատարանի աշխատակարգով։ Սահմանված կարգով կհրավիրվի աշխատակարգային նիստ, որի շրջանակում էլ դատարանն իր կազմից կընտրի նախագահ»,- նշում է ՍԴ դատավորը։

Էդգար Շաթիրյանի դիտարկմամբ` քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը կարող են միևնույն հարցի շուրջ ունենալ տարբեր դիրքորոշումներ, այդ թվում` թեկնածությունների հարցի առնչությամբ։ Ըստ նրա` ՍԴ երեք դատավորների ընտրությունները տեղի ունեցան սահմանադրական ու դրանից բխող իրավական ընթացակարգերին համապատասխան։

«Արդեն հանդիպել եմ ՍԴ պաշտոնավարող և նորընտիր դատավորների հետ, հանդիպումներն առավելապես եղել են ճանաչողական, արդեն մտնում ենք աշխատանքային բնականոն հունի մեջ ու ծանոթանում այս ժամանակահատվածում ՍԴ մուտքագրված գործերին։ Իմ տրամադրվածությունն ի սկզբանե գործընկերներիս նկատմամբ եղել է կառուցողական ու աշխատանքային, ինչը դրսևորվել է փոխադարձության սկզբունքով և կնպաստի առողջ մթնոլորտի ձևավորմանը»,– նշում է ՍԴ նորընտիր դատավորը։

«Ամեն ինչ պետք է անեմ ոչ թե խոսքով, այլ գործով». պատգամավորները ծափահարեցին ՍԴ դատավորին

Էդգար Շաթիրյանի համոզմամբ` ՍԴ–ի նկատմամբ վստահության վերականգնման գործում անելիք ունի ոչ թե մեկ անձը, այլ հավաքական դատարանը` որպես կոլեգիալ հիմունքներով գործող սուբյեկտ։ Ըստ նրա` ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով անշուշտ կան խնդիրներ, որոնք առավել համակարգային են, այդուհանդերձ ՍԴ–ն ունեցել է նաև ֆունդամենտալ որոշումներ, որոնք ըստ էության անկյունաքարային նշանակություն են ունեցել թե՛ պետության, թե իրավունքի զարգացման տեսանկյունից։

70
թեգերը:
Ճգնաժամ, Դատավոր, Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
Ինչ է լինում, երբ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի «մաղով»
Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում
ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը հրաժարվել է պաշտոնից
Վահան Վարդապետյանը

Վարչապետի կարգադրությունը վերջ դրեց իմ անհանգստությանը. բժիշկ–գինեկոլոգ

729
(Թարմացված է 15:56 19.09.2020)
Բժիշկ–գինեկոլոգ Վահան Վարդապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արյունաբանական կենտրոնի հետ կապված վերջին օրերի վիճահարույց խնդրին։

 

Վարդապետյան. «Հայաստանի բոլոր բնագավառներում ու նաև առողջապահության մեջ կադրային սով է»

Վահան Վարդապետյանի փոխանցմամբ` երբ արյունաբանական ինստիտուտի շուրջ խոսակցությունները սկսեցին զարգանալ, այնժամ իր` ոչ միայն որպես բժշկի, այլև առողջապահության բնագավառի բազմափորձ աշխատողի մեջ խորն անհանգստություն և հիասթափություն առաջացավ, որ կարող էր Սամվել Դանիելյանի նման պրոֆեսիոնալ կադրից ազատվելու որոշում կայացվել։

«Ապրումներ ունեցա, որովհետև այսօրվա Հայաստանի բոլոր բնագավառներում ու նաև առողջապահության մեջ կադրային սով է։ Միաժամանակ շատ մեծ նշանակություն ունի և՛ պրոֆեսիոնալիզմը, և՛ մարդկային նկարագիրը։ Չեմ ուզում թաքցնել, երբ 2018 թվականին արյունաբանական կենտրոնում կադրային փոփոխություններ էին սպասվում, շատերը նաև ինձանից հետաքրքրվեցին։ Ես իմ բավականին լավ կարծիքը հայտնեցի Սամվել Դանիելյանի մասին, հետևաբար շատ ուրախացա, որ նրա մասին բոլորը շատ բարձր կարծիք էին հայտնել»,– նշում է բժիշկ–գինեկոլոգը։

Վահան Վարդապետյանի գնահատմամբ` 65 տարին լրանալու առթիվ ահազանգ հնչեցնելն ու պնդելը, որ ազատվեն աշխատանքից, սխալ է։ Ըստ նրա` կա՞ արդյոք մեկ այլ անձ, ով պրոֆեսիոնալիզմով ու մարդկային որակներով նրան հավասար է կամ մոտ է նրա մակարդակին, կամ կա՞ արդյոք Սամվել Դանիելայնին փոխարինելու ծրագիր, որպեսզի այս չափազանց կարևոր ոլորտը չտուժի։

«Պատահական նշանակումներն ու հապճեպ որոշումները ճիշտ չեն։ Այդ առումով իմ անհանգստությանն ու հուզմունքին վերջ դրեց վարչապետի կարգադրությունը։ Սա այն դեպքն է, որ կարծես ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այո, պետք է գնահատել բարձր մարդկային որակներ ունեցող պրոֆեսիոնալ կադրին»,– նշում է բժիշկ–գինեկոլոգը։

Ուռուցքաբանակում հիվանդին ջուր չեն տվել, սպասարկող բժիշկ չի եղել. ազատում և նկատողություն

Վարդան Վարդապետյանը ցանկանում է շնորհավորել առողջապահական համակարգին, որ Սամվել Դանիելյանի գործունեությունը պետք է շարունակվի։ 

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարը ծանուցել էր, որ այլևս չի երկարաձգվելու արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը, ինչն էլ առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում դարձել էր բողոքի  և հուզումների պատճառ։ 

Սեպտեմբերի 17-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Դանիելյանը կշարունակի պաշտոնավարել և որ ինքն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել նրա հետ աշխատանքային պայմանագիրը։

729
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, բժիշկ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Սամվել Դանիելյան
Ըստ թեմայի
Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում են ազատվել աշխատանքից. դիմել են Փաշինյանին
Արյունաբանականի ևս 13 աշխատակից ազատման դիմումներ են գրել
Ինչու՞ վարչապետի տիկինն անձամբ չի հանձնել նվերները արյունաբանականում բուժվող փոքրիկներին
Ջերմաչափ

Ինչու պետք չէ վախենալ 37 աստիճան ջերմությունից. բժիշկը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 21:41 19.09.2020)
37 աստիճան ջերմությունը դեռ բժիշկին դիմելու առիթ չէ։ Իսկ եթե այն պահպանվում է մի քանի օր շարունակ, արդեն մտահոգվելու առիթ է կա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 և ավելի աստիճան միշտ չէ, որ դա վկայում հիվանդության մասին. Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը։

Ընդունված է համարել, որ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում մարդը հիվանդ է։ Բժիշկի խոսքով` սա փոքր–ինչ պարզունակ մոտեցում է, որն այդքան էլ կոռեկտ չէ։

Ըստ նրա, նույնիսկ եթե ջերմաչափին տեսնում եք 37 աստիճան, սակայն դուք ձեզ լավ եք զգում, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Նման ջերմաստիճանն ինքնին վտանգավոր չէ։ Առավել կարևոր է մարդու ինքնազգացողությունը։ Եթե առկա են  թունավորման ախտանշաններ, մարդն իրեն լավ չի զգում, նույնիսկ եթե նա, պայմանականորեն նորմալ ջերմություն ունի։ 37.1 ջերմաստիճանը, որը նորմալ սարքով ջերմաչափվել է թևատակից, մտահոգություն չպետք է առաջացնի», – վստահեցրել է մասնագետը։

Նա նշել է, որ նման ջերմաստիճանը միշտ չէ, որ վկայում է հիվանդության մասին։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 36.2-37.2 աստիճանի սահմաններում։ Առավելագույն ջերմաստիճանը լինում է 20:00, նվազագույնը` 03:00, երբ քնած ենք։ Սրանք թևատակի մակերեսի ջերմաստիճաններն են, քանի որ մարդու ջերմություն հասկացությունը հարաբերական է և կախված է, թե որ մասից են ջերմաչափում։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Ջերմաչափել կարելի է նաև բերանի խոռոչում, հետանցքում և այլն։ Իսկ եթե խոսում ենք 36,2-37,2 աստիճանի նորմալ ջերմության մասին, ապա դա թևատակի ջերմաչափման դեպքում է», – պարզաբանել է Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ 37 աստիճանից բարձր ջերմությունը չպետք է հաճախակի երևույթ լինի։  Եթե այդպիսի ջերմությունը երկար է պահպանվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ։

0
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հիվանդ, ջերմաչափ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը