Արտավազդ Մինասյան

Մինասյան․ «Կարող ես ցանկացած տեղից, ասենք՝ ակումբից, խոսել ղեկավարի հետ՝ չմատնելով տեղդ»

830
Krisp ընկերությունը աշխատում է նոր տեխնոլոգիաներ ստեղծել․ այժմ փորձում են աղմուկի անալոգ խնդիրը լուծել վիդեոյի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Ըստ ստրատափի հեղինակի՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա վիդեոզանգի ժամանակ  կտրել ամբողջ ֆոնը և թողնել  միայն մարդու պատկերը, ավելին, հետևի ֆոնը փոխել ցանկացած ֆոնով։

«Արդյունքում մարդը  հնարավորություն կունենա ցանկացած տեղից զանգ անել։ Կարող ես ցանկացած տեղից ակումբից, ռեստորանից խոսել ղեկավարի հետ և նա չի իմանա, թե դու որտեղ ես՝ տանը, աշխատավայրում, թե ռեստորանում»,-  ասում է Մինասյանը։ 

Ընկերությունը, մինչ այս նորամուծությունը, հայտնի էր աղմուկի մաքրման ծրագրով՝ Krisp-ով։ Ծրագիրը, որը միակն է մեր երկրում, իսկ աշխարհում ունի միայն մեկ մրցակից,  թույլ է տալիս աղմկոտ վայրից զանգ կատարել և մաքուր ձայն ստանալ։

2 ամսից անաղմուկ ծրագիրը հասկանալի կլինի նաև android և ios համակարգերի համար, իսկ վիդեոզանգի  նոր տեխնոլոգիան՝ մինչև տարեվերջ։

830
թեգերը:
Հայաստան, ՏՏ

sys_stories