Արման Ծատուրյան

Ծատուրյան․ «Մուկն անգամ չի կարող անցնել պատկերասրահի պահոցներից»

30
(Թարմացված է 18:13 16.04.2019)
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին զայրացնում է պատկերասրահի շուրջ բարձրացած աղմուկը։ Նա այդ մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։

Արման Ծատուրյանն անդրադարձել է պատկերասրահից նկարներ անհետանալու մասին լուրերին։

«Պատկերասրահի ֆոնդերից անգամ մուկ չի կարող անցնել, որը չֆիքսվի»,– ասում է նա։

Պատկերասրահի տնօրենը նշում է, որ ֆոնդերում մոտ 80 տեսախցիկ է տեղադրված, ինչպես նաև լազերային տվիչներ։ Սրահներում կան անվտանգության կոճակներ, և զինված ոստիկանները 5-7 րոպեում արագ արձագանքում են։

Ազգային պատկերասրահի տնօրենի խոսքով՝ իր նպատակը թանգարանի վարկանիշը բարձրացնելն է։ Նա վստահեցնում է, որ իր պաշտոնավարումից ի վեր գնացել է պատկերասրահի շուրջ ծավալված բոլոր մութ պատմությունների հետևից։

«Կարող է` «ծախել են», կարող է` կեղծ են. բոլոր պատմությունների հետևից մինչև վերջ գնացել եմ, բոլորը սուտ են»,– ասում է Ծատուրյանը։

Մայր թանգարանի տնօրենը խնդրում է անպատասխանատու հայտարարություններ չանել, որոնք վնասում են պատկերասրահի վարկանիշին։ Նա հորդորում է՝ ստույգ տվյալներ ունենալու դեպքում խուսափել ֆեյսբուքյան գրառումներից և դիմել ոստիկանությանը կամ պատկերասրահին։

30
Ըստ թեմայի
Հայաստանի ազգային պատկերասրահը հերքում է պատկերասրահից թանկարժեք կտավների անհետացման լուրը

sys_stories