Ավետիք Իշխանյան

Իշխանյան. «Փաշինյանը փորձում է չհակադրվել պահպանողական հասարակությանը»

73
Ազգային ժողովում Մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը տարատեսակ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում։

 

 

«Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած զարգացումները ցույց տվեցին, հասարակությունում քաղաքական դիսկուրսի բացակայությունը և իրենց գաղափարախոսության հիման վրա գործելու քաղաքական ուժերի անպատրաստությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

 

Նրա խոսքով, այդ կուսակցությունները, այդ թվում` իշխող ուժը, գործում են ելնելով տարբեր սոցիալական խմբերի ակնթարթային պահանջներից։

«Հայաստանում քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում իշխող կուսակցությունը հենվում են ավելի շատ հասարակական տրամադրությունների վրա»,-նկատում է իրավապաշտպանը։

Ըստ Ավետիք Իշխանյանի, վարչապետ Փաշինյանն անկախ նրանից, թե ինչպես է մտածում, ավելի շատ փորձում է չհակադրվել պահպանողական, կարծրատիպային մտածողություն ունեցող հասարակությանը։

73
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

sys_stories