Նարե Արամյան

Արամյան․ «Ծիծաղելի են տուգանքները, որ նախատեսված են կենդանու նկատմամբ դաժանության դեպքում»

35
(Թարմացված է 16:23 10.04.2019)
«Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացնելու գործընթացի մասին։

Կենդանասերները պահանջում են, որ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին առանձին օրենք լինի և քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին օրինագիծ ընդունվի։

Նարե Արամյանը կարծում է, որ օրենքը կօգնի ոչ միայն բացառել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները, այլ նաև կբարձրացնի հասարակական գիտակցությունն ու զգոնությունը։

«Ծիծաղելի են տուգանքները, որ այսօր նախատեսված են կենդանիների նկատմամբ դաժան վարվելու դեպքում։ Ոչ միայն պիտի տուգանքները լինեն առավելագույն, այլև քրեորեն պատժելի արարքների համար պետք է նախատեսվի ազատազրկում»,- ասում է Արամյանը։

Ըստ նրա՝ եթե կարողանան ճիշտ վերահսկել և կանոնակարգել տույժերի, տուգանքների հետ կապված հարցերը, ապա դա բյուջեն համալրելու առումով ձեռնտու կլինի պետությանը և կկանոնակարգի ոլորտի վիճակը։

35

sys_stories