Совместная пресс-конференция президентов России и США Владимира Путина и Дональда Трампа (16 июля 2018). Хельсинки

«Իրականում».Գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունները հասնում են մեր տարածաշրջան

33
Իրականում ռուս-ամերիկյան հակամարտությունը հետզհետե ավելի է սրվում։ Ու այդպես՝ ամբողջ աշխարհով մեկ: Լինի դա Լիբիան, Վենեսուելան, թե՛, ասենք, Արկտիկան կամ Բալթիկ ծովը, ամեն տեղ այդ երկու գերտերությունների շահերն իրար են բախվում: Ու քանի գնում՝ իրավիճակն ավելի լարված է դառնում:


Գլոբալ աշխարհաքաղաքական խաղ է ընթանում ամբողջ քաղաքական քարտեզով մեկ, սակայն այնպես է ստացվում, որ ամենակարևոր դեպքերն ու զարգացումները հենց մեր քթի տակ, հենց մեր դռան շեմին են ի կատար ածվում՝ Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում, ինչու ոչ՝ կոնկրետ Հարավային Կովկասում: Այսինքն, արդեն մեր տանը: Իրականում վտանգ կա, որ Հարավային Կովկասը նույնպես կարող է պայթել, ինչպես ժամանակին Մերձավոր Արևելքը պայթեց. բավական է միայն պատկերացնել, թե ինչպես է Միացյալ Նահանգները լարում իրավիճակը Իրանի հետ հարաբերություններում, ու ամեն ինչ պարզ կդառնա:

33
թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (540)

sys_stories