Սամվել Զաքարյան

Զաքարյան․ «ՀՀ–ում դեղերի գինն ավելի թանկ է, քանի որ 20 տոկոս ԱԱՀ ենք վճարում»

60
Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախկին գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է դեղերի գնի մասին։

Հայաստանում դեղ իրացնողները 20 տոկոս ԱԱՀ են վճարում, և հենց այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ դեղերն ավելի թանկ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դեղ արտադրողների և ներմուծողների միության (միությունը վերջերս լուծարվել է) նախկին գործադիր տնօրենը Սամվել Զաքարյանը։

«Ստացվում է, որ ի սկզբանե մեզ մոտ դեղերի գինը 20 տոկոսով թանկ է։ Դեղերի գնի հետ կապված Հայաստանը հաճախ համեմատում են Վրաստանի հետ, ու քանի որ մեզ մոտ 20 տոկոս ԱԱՀ ենք վճարում, Վրաստանի համեմատ` 1-1.5 անգամ թանկ են մեր դեղերը»,–ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` իրականում դեղերի իրացման համար ԱԱՀ վճարելն ի սկզբանե միտված էր այլ նպատակի. վճարված գումարները պետք է հատուկ ֆոնդում հավաքվեին ու դրանցով անապահով ընտանիքների առողջապահական կարիքները հոգային։ Սակայն ԱԱՀ–ն 2003–ից սկսեց գործել, իսկ ֆոնդն այդպես էլ չստեղծվեց։

Զաքարյանը հիշեցրեց, որ 2017–ին հենց «Ելք» դաշինքն էր դեղերի իրացումն ԱԱՀ–ից ազատելու հարցը բարձրացնում, որը, սակայն, Ազգային ժողովը մերժեց։Նրա խոսքով` Հայաստանում դեղերի ամբողջ շրջանառությունը 100-110 մլն դոլար գումար է կազմում, որից 16.7 մլն դոլարը միայն ԱԱՀ–ն է։

 

60
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Դեղերի կեղծումն ու ապօրինի շրջանառությունը. Sputnik–ի հյուրն է Հակոբ Թոփչյանը
Ներկրվող կեղծ դեղեր Հայաստանի դեղատներում կամ ինչու է վտանգավոր դեղահաբերի հատով վաճառքը
«Դեղերի մասին նախկինում օրենքը ավելորդ դժվարություններ էր առաջացնում». Վարդուհի Գրիգորյան

sys_stories