Թեհմինա Վարդանյան

Վարդանյան․ «Ապշած եմ ոմանց արձագանքից, աթեիստական, աղանդավորական միտում եմ տեսնում»

94
(Թարմացված է 15:29 08.04.2019)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անհիմն է համարում փողոցների անվանափոխության դեմ բարձրացած աղմուկը։ Նա այդ մասին խոսել է Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է իր առաջարկած նախագծի դեմ բարձրացած աղմուկին։

Ավագանու անդամը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել՝  առաջարկում է անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անվանումները: Նա առաջարկում է այդ փողոցների անվանումներից առաջ ավելացնել «սուրբ» բառը։

«Ապշած եմ որոշ մարդկանց արձագանքից։ Աթեիստական, աղանդավորական միտումներ եմ տեսնում այդ ամենում»,- ասել է Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի` շատ ամոթալի է, որ իտալական Նեապոլ քաղաքում կարող է լինել սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոց, իսկ Երևանում` ուղղակի Գրիգոր Լուսավորիչ փողոց։

 

 

94
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Վարդանյանն ապշել է «սուրբ» բառի արձագանքներից. ի՞նչ են մտածում քաղաքացիները. տեսանյութ
Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է

sys_stories