Վահագն Խաչատրյան

Խաչատրյան․ «Գազի գնի բարձրացման հետ կապված որոշ ժամանակ դժգոհություն կլինի»

76
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է վարորդների դժգոհության և գազը կիլոգրամով վաճառելու մասին։

Խաչատրյանի կարծիքով` Ժամանակ է պետք, որ մարդիկ հասկական` կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել։

«Գազի գնի բարձրացման հետ կապված մի որոշ ժամանակ դժգոհություն կարող է լինել, մինչև մարդիկ համոզվեն, որ ոչ թե խորանարդով կամ կիլոգրամով չափեն իրենց ծախսած գազը, այլ օրինակ հաշվեն` 1000 դրամի քանի կիլոմետր են քշել։ Ուղղակի ժամանակ է պետք»,- ասում է Խաչատրյանը։

Տնտեսագետը նշում է, որ բոլորն էլ առնչվել են այն խնդիրներին, երբ գազալցակայաններում լրացուցիչ 500 դրամ են տալիս կամ վաճառված գազի դիմաց կտրոն չեն տալիս։ Հիմա կառավարությունը փորձում է ասել, որ խաղի կանոններ են փոխվել։

Խաչատրյանի խոսքով՝ սեփականատերերը, բնականաբար, չեն ցանկանա հրաժարվել իրենց եկամուտից․ նրանց շահույթները սահմանափակվում են այս որոշմամբ և փորձելու են զարտուղի ճանապարհներով շահույթ ստանալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը հենց նրանց էր ուղղված, որ խարդախություն չանեն։

76
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մեքենաների գազը զգալի թանկացել է. «Ժողովուրդ»
«Նիկոլը ճիշտ էր», բայց «Всё пропало!» աղաղակում են վարորդները
Թեժ վեճեր սառը ավտոգազի մասին. այն կթանկանա՞ Հայաստանում

sys_stories