Երվանդ Բոզոյան

Բոզոյան․«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաշվի են նստում Ստեփանակերտի տեսակետի հետ»

39
(Թարմացված է 17:27 04.04.2019)
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մարտի 29–ին Վիեննայում կայացած բանակցությունները համանախագահները դրական են գնահատել, սակայն մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Բանակցություններն  որպես այդպիսին շատ կարևոր են, քանի որ դրանց բացակայությունը կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների »,- ասում է Բոզոյանը։

Քաղաքագետը նշում է , որ բանակցային գործընթացի  լրջության մասին վաղ է խոսել։ Կա գործընթաց, որը պետք է ունենա կոնկրետ արդյունք և գործընթաց, որը կարևոր է այն իմաստով, որ թույլ չի տալիս վերսկսել պատերազմական գործունեությունները։

Ըստ քաղաքագետի՝ բանակցություններում Արցախի մասնակցության հայկական կողմի  ցանկությունը արհեստական է, քանի որ 1994թ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթով Արցախն արդեն բանակցային կողմ է։

Երվանդ Բոզոյանը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երբ գալիս են Երևան և Բաքու, անպայման մեկնում են նաև Արցախ, այսինքն՝  իրենք նաև հաշվի են նստում Ստեփանակերտի տեսակետի հետ։ Այլ հարց է, որ Ադրբեջանը երբեք Արցախի հետ չի նստի մեկ սեղանի շուրջ։

39
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (212)

sys_stories