Սոնա Տերմենջյան

Տերմենջյան. «Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը հենց պապիլոմա վիրուսն է»

1421
(Թարմացված է 19:40 03.04.2019)
ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային պոլիկլինիկայի բաժնի վարիչ Սոնա Տերմենջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է պապիլոմա վիրուսի տարածման ու դրա դեմ պայքարի մասին։

«Մոտ 100% դեպքերում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառը հենց պապիլոմա վիրուսն է»,-փաստում է Սոնա Տերմենջյանը։

Նրա խոսքով, ամեն տարի ՀՀ-ում 250-270 դեպք է հայտնաբերվում, յուրաքանչյուր 36 ժամը մեկ մի կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, և ամեն 72 ժամը մեկ մի կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։

«Պապիլոմա վիրուսն ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է։ Վիրուսը կարող է փոխանցվել ինչպես մաշկ-մաշկ, այնպես էլ լորձաթաղանթ-լորձաթաղանթ և մաշկ–լորձաթաղանթ շփման ճանապարհով, այսինքն՝ վիրուսը միայն սեռական ճանապարհով չի փոխանցվում»,- բացատրում է մասնագետը։

Ըստ ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային պոլիկլինիկայի բաժնի վարիչ Սոնա Տերմենջյանի, դեռահաս աղջիկների մոտ վարակ ունենալու հավանականությունը բացակայում է, որովհետև նրանք այդ տարիքում դեռևս սեռական կյանքով չեն ապրում։

1421
թեգերը:
Հայաստան, ՀՀ Առողջապահության նախարարություն

sys_stories