Ժորա Աֆրիկյան

Աֆրիկյան. «Ամեն ինչ կանեմ, որ ապագա զավակս հասկանա զինվորի ու սպայի նշանակությունը»

48
(Թարմացված է 20:56 02.04.2019)
Ապրիլյան պատերազմի մասնակից, «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փոխնախագահ Ժորա Աֆրիկյանը Sputnik Արմենիայի եթերում դրվագներ է պատմում քառօրյա պատերազմից։

Ժորա Աֆրիկյանը բանակ է զորակոչվել 2014 թվականին, զորացրվել է ապրիլյան քառօրյայից ամիսներ անց։ Ռազմական գործողությունների ժամանակ Ժորան եղել է հրետանային դիվիզիոնի հաշվարկող, մասնակցել կրակի կառավարմանը։

Նախկին զինծառայողն ասում է, որ այդ պատերազմն իր համար մեծ դաս էր և որ դրանով փոխվեցին իր պատկերացումներն ու մոտեցումները բանակի, զինվորի ու սպայի նկատմամբ։

«Ամեն ինչ կանեմ, որ ապագա զավակս հարգի և հասկանա զինվորի և սպայի դերն ու նշանակությունը»,- ապրիլյան պատերազմից տարիներ անց պատմում է Աֆրիկյանը։

Նրա խոսքով` հայ զինվորն ապացուցեց հակառակորդին և, ինչու ոչ, ամբողջ աշխարհին, որ հարկ եղած դեպքում կարող է ցույց տալ իր բազկի ուժը։

«Պատերազմից հետո սկսում ես ավելի արժևորել զինծառայողի նշանակությունը երկրի համար»,-ասում Աֆրիկյանը։

Մարտական ընկերները միշտ կապի մեջ են և 2018 թվականին հիմնել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը, որով փորձում են աջակցել իրենց զոհված ընկերների ընտանիքներին։

48

sys_stories